Չեմ պատկերացնում որևէ այլ «ինքնիշխան» պետության ղեկավարություն, որը հաճույք զգա թշնամու նվաստացումներից
Այս թեմայով
- «Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
- Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
- Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
- Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է իր նպատակի՝ Հայաստանի ոչնչացման մասին։ Նախագահ Ալիևն արդեն որերորդ անգամ խոսում է Ադրբեջանի՝ Սյունիքի, Գեղարքունիքի, նաև Երևանի նկատմամբ հավակնությունների մասին։ Արդեն Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանը հայտարարում է Արևմտյան Ադրբեջան։ ԵՎ ի՞նչ․․․ ԵՎ ոչինչ։
Հայաստանը պաշտոնապես ոչ միայն գոնե պատմականորեն չի հերքում թշնամու հոխորտանքները, այլև առավել սուր հայտարարությամբ հանդես չի գալիս։ Հետաքրքրական է, որ Ադրբեջանի հայտարարությունները զայրույթով են ընդունում և գիտապատմականորեն հակազդում դրանց, ռուսաստանցի քաղաքագետներ Եվգենի Սատանովսկին և Կոնստանտին Զատուլինը։
Չեմ պատկերացնում որևէ այլ «ինքնիշխան» պետության ղեկավարություն, որը հաճույք զգա թշնամու նվաստացումներից, «կառուցողական» շարունակի նրանց հետ բանակցությունները և աղիողորմ բողոքի ԵՄ պաշտոնյային։
Հա՜, մոռացել էի․ «Պետք է պարզել, թե այդ թշնամությունը երբ է սկսվել։ Մենք թշնամի ենք համարում, նրանք թշնամի են համարում և այլն»։