Երեւանում ով ինչ ուզում, այն էլ անում է. քաղաքը տեր չունի (Լուսանկարներ)
Այս թեմայով
- Ավագանու անդամներին մանդատից զրկելու ապօրինի գործողությունը կվիճարկվի դատարանում
- Երևանի ավագանու նիստը կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու այլ անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու որոշումը
- Տարին սկսում ենք Նուբարաշենի աղբավայրի եւ երեւանյան տրոլեյբուսի հրդեհով
- 13-րդ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում են 13 քաղաքական ուժեր
Այն, ինչ կատարվում է Երեւանի կենտրոնում, մեղմ ասած, սարսափելի է: Ով, երբ, որտեղ ուզում, շինարարություն է իրականացնում: Այնպիսի տպավորություն է, որ Երեւանը տեր, ղեկավարություն չունի:
Պուշկինի փողոցը ոչ թե նեղ է, այլ շատ նեղ է: Հասկանալի է, որ թողունակությունը փոքր է: Հիմա Պուշկինի փողոցում հսկա շենք են կառուցում: Փորձենք պատկերացնել, թե ինչ կկատարվի այս փողոցի հետ, երբ շենքը հանձնվի շահագործման, եւ այնտեղ սկսեն բնակվել կամ աշխատել տարբեր ֆիրմաներ:
Իսկ Հյուսիսային պողոտայի վաղուց արդեն պատրաստ շենքերից մեկի վրա նոր հարկեր են կառուցում: Այս ամենը տխուր է, զավեշտալի եւ ողբերգական: Այս պատկերը ցույց է տալիս, թե իրականում ինչ իրավիճակ է Հայաստանում:
Top-News.am