Տավուշում գազալցակայանները չեն աշխատում. տրանսպորտը կաթվածահար է եղել
Արդեն մի քանի օր է Տավուշի մարզում տրանսպորտը կաթվածահար վիճակում է: բանն այն է, որ գազալցակայանների գրեթե 90 տոկոսը զրկված են գազից: Պատճառների մասին չի նշվում:
Իջեւանի տարածաշրջանում աշխատում է միայն Լուսաձոր գյուղի գազալցակայանը, որը ըստ Իջեւանում շրջանառվող համառ լուրերի, պատկանում է մարզպետ Հովիկ Աբովյանին: Այս լցակայանում էլ սարսափելի հերթեր են:
Գազալցակայաններում նշում են, թե այսպես կշարունակվի եւս երեք օր: Իսկ թե որն է գազ չլինելու պատճառը, որեւէ մեկը սպառիչ եւ խելամիտ պատասխան չի տալիս:
Top-News.am