Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 24-ին, կազմել է 478.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 613.54 դրամ (աճել է 1.09 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 564.52 դրամ (աճել է 0.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.10 դրամ (մնացել է անփոփոխ):