Լուկաշենկոն հանձնարարել է կոնստրուկտորներին սուպերկոմբայն ստեղծել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է բելառուս կոնստրուկտորներին հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի սուպերկոմբայն ստեղծել, որը կգերազանցի օտարերկրյա նմանատիպ մեքենաներին:
Նման հանձնարարությունը Լուկաշենկոն տվել է այսօր՝ օգոստոսի 22-ին, Բելառուսի տնտեսության զարգացման արդիական հարցերի քննարկման ժամանակ:
«Եվս մեկ ուղություն «Գոսսելմաշ»-ում՝ ստեղծել սուպերկոմբայն, որը կգերազանցի արտասահմանյան մեքենաներին: Ես բոլոր գաղտնիքները չեմ բացի, բայց արդեն կոնկրետ մշակումներ մեր կոնստրուկտորներն ունեն»,-ասել է նա: