Սոցկայքերի պատճառով 20 տարի անց երեխաներն անգրագետ կդառնան
Գրող եւ Բուքերյան մրցանակակիր Հովարդ Ջեյկոբսոնը հայտարարել է, որ սոցկայքերն ու սմարթֆոնները բացասաբար են ազդում երիտասարդների խոսքի վրա։ Այս մասին հաղորդում է International Business Times-ը։
Նա զգուշացրել է, որ երեխաների հաջորդ սերունդը կմեծանա անգրագետ եւ չի կարողանա «որակյալ» արտահայտել մտքերը, եթե շարունակի նույն ակտիվությամբ օգտվել Twitter-ից։
«Եթե Թրամփը հաջորդ տարի մեզ չոչնչացնի, 20 տարուց մեզ սոցկայքերը կոչնչացնեն»,-հայտարարել է Ջեյկոբսոնը։ «Մենք երեխաներ կունենանք, որոնք չեն կարողանա եւ չեն ցանկանա կարդալ»,-հավելել է նա։