Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 22-ին, կազմել է 478.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 614.08 դրամ (նվազել է 1.93 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 562.30 դրամ (աճել է 0.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.10 դրամ (մնացել է անփոփոխ):