նիկոլը շարունակում է կեղծել զոհերի, անհետ կորածների եւ գերիների թվերը
Այն, որ նիկոլը պաթալոգիկ ստախոս է, հայտնի է շատերին: Ցավոք, նա ստում է նաեւ զոհված տղերքի, անհետ կորածների եւ գերիների մասին խոսելիս: Այսպես, երեկ Հանրայինի եթերում, բանավեճի ժամանակ նա հայտարարեց, թե զոհերի թիվը երեք հազար յոթ հարյուր հինգ է, անհետ կորածներինը՝ 268, իսկ հաստատված գերիների թիվը՝ 65: Միաժամանակ հավելելով, թե վարկած կա, որ ունենք եւս 110 գերի:
Առաջինը, որ ուզում ես ասել, բացականչել հետեւյալն է՝ դուք կառավարությո՞ւն եք, թե հասարակական կազմակերպություն: Ի՞նչ վարկած: Դուք վերջացած խելագարնե՞ր եք: Դուք ՀՀ քաղաքացու մասին եք խոսում, մարդու մասին: Ի՞նչ վարկած: Իսկ ինչո՞վ էիք զբաղված այս ամիսների ընթացքում: Հասկանո՞ւմ եք, որ ձեզ կառավարությանը, պետական հիմնարկներին մոտ չի կարելի թողնել սկսած տասը կիլոմետրից, էլ ուր մնաց կառավարություն, իշխանություն վստահել:
Մի քանի օր առաջ, Հանրային հեռուստաալիքում տեղի ունեցած բանավեճից հետո ինձ մոտեցավ Անդրանիկ Քոչարյանը, փոխանցեց մի թուղթ, որտեղ, ըստ նրա, տպագրված էին զոհերի, անհետ կորածների, գերիների վերաբերյալ տվյալներ: Անդրանիկ Քոչարյանը պնդում էր, թե սա է իրական պատկերը: Այս մասին ես չէի բարձրաձայնի, եթե երեկ նիկոլը չխոսեր զոհերի թվերից:
Եւ այսպես, Անդրանիկ Քոչարյանի եւ նիկոլի հրապարակած թվերը միմյանց հետ որեւէ աղերս ու կապ չունեն: Ավելին, անհետ կորածների վերաբերյալ նիկոլի օգնականը հրապարակեց մի թիվ, որը եւս նիկոլի երեկվա հրապարակած թվի հետ որեւէ կապ չունի:
Անդրանիկ Քոչարյանի տրամադրած տվյալներում մի աղաղակող անճշտություն եւս կա, ինչը վկայում է, թե այս իշխանությունն ինչպես է աշխատում եւ ինչպես է վերաբերում մեր հերոս տղերքին: Այնտեղ հուղարկավորված տղերքի թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան նշված զոհերի թիվը: Ինչպե՞ս է այդպես ստացվել: Այս հարցին անհնար է պատասխանել:
Գերագույն գլխավոր հանցագործը մի անգամ արդեն ասել է, թե զոհերի թիվը չորս հազարից չեն անցել եւ հիմա ամեն ինչ անում են դա ապացուցելու համար ու խճճվում են: Ձեզ համար զոհերի թիվը պլյուս մինուս հիսուն կամ երեք հարյուր է, իսկ մարդու համար օջախի լույս:
Ցավոք, զոհերի թիվը անցնում է հինգ հազարից եւ յուրաքանչյուր մարդ ամենաթանկը կտար, որ այդ թիվը լիներ զրո:
նիկոլի հրապարակած թվերը եւ Անդրանիկ Քոչարյանի տրամադրած թվերը միմյանց հետ որեւէ կապ չունեն: Ու այս մարդիկ երեք տարի պետություն են ղեկավարել: Հետեւանքները մեր աչքի առաջ են: Սրանց կառավարության դեմքը Աբովյանի դիահերձարանի նկուղում մեր տղերքի նետված մարմիններն էին, ծնողին որդու մարմնի փոխարեն երեք ոտք տվող պաշտոնյաներն են:
Սրանց մնաց երկու օր, բայց ցավն այն է, որ սրանց պատճառով զոհված տղերքը տուն չեն դառնալու, ծնողներին չեն գրկելու:
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար