Բարսելոնի ահաբեկչության կազմակերպիչը հայտնաբերվել եւ գնդակահարվել է
Բարսելոնայի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ, 22-ամյա մարոկացի Յունես Աբույակուբը սպանվել է ոստիկանների կողմից Բարսելոնից 50 կմ հեռավորության վրա գտնվող ավտոլցակայանում:
Ոստիկանություն է զանգել մի կին, որը ճանաչել է ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչին:
Ոստիկանությունը պնդում է, որ դիմել է այդ ծայրահեղ քայլին, քանի որ Յունեսի վրա եղել է ինքնասպան-ահաբեկչի գոտի: Սակրավորները զգուշությամբ գոտիօն հանել են սպանված երիտասարդի վրայից:
Պարզվել է, որ իրականում որեւէ պայթուցիկ էլ նրա վրա չի եղել:
Top-News.am