Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում. այրվում է գորգերի պահեստը
Երեւանի «Մալաթիա» տոնավաճառում քիչ առաջ հրդեհ է բռնկվել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է տոնավաճառի այն հատվածում, որտեղ գորգեր են վաճառում: ԱԻՆ աշխատակիցը մեր թղթակցին հայտնել է, որ այս պահին այրվում է գորգերի պահեստը: Տեղում աշխատում է երկու մարտական հաշվարկ եւ հրշեջներին դեռեւս չի հաջողվում մարել կրակը:
Թե ինչից է առաջացել հրդեհը, ԱԻՆ աշխատակիցները դեռեւս չգիտեն, սակայն տոնավաճառի աշխատակիցներից մեկը մեզ հայտնեց, որ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանման պատճառով: