Ծեծկռտուք եւ դանակահարություն Վանաձորում
Վանաձորում օգոստոսի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել է, որ պարանոցի եւ աջ թիակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 1-ի սահմաններում Կարեն Դեմիրճյան-20Ա հասցեի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում տղամարդն ստացել է մարմնական վնասվածքներ:
Պարզվել էր, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում տղամարդուն դանակով հարվածել է Թումանյանի բնակիչ 26-ամյա Արթուր Ա.-ն: Վերջինս բերման է ենթարկվել, ապա կալանավորվել, հարուցվել է քրեական գործ: