Թրամփի վարչակազմը ցրել է կլիմայի փոփոխության հարցերով կոմիտեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կլիմայի փոփոխությունները գնահատող դաշնային խորհրդակցական խումբը լուծարելու որոշում է կայացրել, հաղորդում է The Washington Post-ը։
Կոմիտեի լիազորությունների ժամկետն ավարտվել է օգոստոսի 20-ին։ Օգոստոսի 18-ին Օվկիանոսագրական եւ մթնոլորտային ազգային վարչության գործադիր տնօրեն Բեն Ֆրիդմանը կոմիտեի նախագահին տեղեկացրել է, որ գործակալությունը կվերականգնի խմբի աշխատանքը։
Սիեթլի քաղաքապետ Էդ Մյուրեյի խոսքով՝ նման որոշումը խոսում է այն մասին, որ «նախագահը հեռանում է իրականությունից»։