Դեպի լույս եւ կանչ
ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում: Երգչախումբը այս տարի նշում է իր գործունեության 5 ամյակը: Մայիսի 20-ին երգչախումբը հանդես եկավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ նվիրված Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում ի խոնարհումի ու հիշատակի նահատակված անմահ հերոսների ՝ իր մեջ ամփոփելով համերգային ծրագիրը: Այցելելով «Եռաբլուր» կատարվեց մոմավառություն, որից հետո երեխաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին, այնուհետև տեղի ունեցավ համերգային ծրագիրը:
«Անմահ եք, մեր հերոսներ» , համերգային ծրագիրը իր մեջ ամփոփում է «ամեն մեկը մի պատմություն, ամեն մեկը՝ մի լույս: Մենք պարտավոր ենք ոչ միայն բարձր պահել նրանց անունը, այլև սերնդեսերունդ փոխանցել նրանց հերոսկան կյանքի դրվագները, այդ թվում նաև, թե ինչպես են պայքարել հանուն Արցախի՝, հանուն հայրենիքի սահմանների անձեռնմխելիությանը:
«Մեզ համար 2020թվականը շատ կորստաբեր տարի էր, մի կողմից պատերազմը, մյուս կողմից համավարկը մեզանից շատ կյանքեր խլեցին: Այդ ամենից հետո շատ դժվար է ուշքի գալ; Բայց հայ ժողովուրդը երբեք չի ծնկել, միշտ կարողացել է դուրս գալ անելանելի վիճակից: Եռաբլուրում անցկացված համերգը, լոկ համերգ չէր, այն մեր սրտի հուզմունքն ու ցավը, կարոտն ու երախտագիտությունը արտահատելու դրսևորում էր երգի միջոցով: Այն շատ պարտավորեցնող համերգ էր; Մենք համերգային ծրագրերով հանդես ենք եկել թե Հայաստանի և, թե Արցախի զորոմասերում: Երեխաները շատ են սիրում հայ զինվորին, նրանց հետ երգել են, պարել ուրախացել; Մեզ համար շատ ծանր էր հայ զինվորի կորուստը:
Եվ քանի որ, մենք միշտ եղել ենք հայ զինվորի կողքին, մեզ համար շատ կարևոր էր Եռաբլուրի համերգը:
Երգչախումբն իր գործունեության այս 5 տարիների ընթացքում հասցրել է մասնակցել բազմաթիվ հանրապետական և միջազգային փառատոնների: Համերգային ծրագրերով հանդես է եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում:
Հիշարժան են 2018թվականի Արցախի զորամասերում ունեցած համերգային ծրագրերը, Մարտունի ,Ասկերան, Խոջալու, Ստեփանակերտ: Համերգային ծրագրով հանդես են եկել նաև Ստեփանակերտի անհետ կորածների և զոհվածների հուշ թանգարաններում: Բոլոր զորամասերից ստացել են պատվոգրեր և նվերներ : 2019թ. երգչախումբը Վրաստանի հանրապետության Քոբուլլետի քաղաքում մասնակցել է,, Նարնջագույն Քոբուլլեթի,, մրցույթ –փառատոնին և ժյուրիի բոլոր անդամների կողմից, վաստակել է ամենաբարձր 10 միավորը, Ոսկե մեդալ և դիպլոմ: Երգչախմբի որոշ սաներից նաև ելութներ են ունեցել ԱՄՆ- ում, մասնակցություն ունենալով Մոսկվայում անցկացվող ամենամյա «Սպիտակ ձեռնապայտ» մրցույթ-փառատոնին և ստացել են դիպլոմներ: Երգչախումբը մասնակցել է նաև Հանրային Հեռուստատեսության «Երգ երգոց» երաժշտական հաղորդմանը, բազմաթիվ հեռուստասային հաղորդումների: Այս համերգները լուսաբանվել են հեռուստաընկերությունների, թերթերի, լրատվամիջոցների կողմից՝ բազմիցս ծավալուն համերգային ծրագրերով:
Հունիսի 1-ի Արամ Խաչատրյան տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ մեր «Տեսնող սրտեր» հոբելյանական մենահամերգը: Համերգին իրենց մասնակցությունը ունեցան նաև երգիչ-երգչուհիներ ևայլոք: Սա մեր երկրորդ համերգն է Արամ Խաչատրյան տուն-թանգարանում; Երկու տարի անընդմեջ մեզ սիրով ընդունում են և տրամադրում դահլիճը մեր համերգային ծրագիրը անցկացնելու համար: Շատ լավ անցավ, հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ: Համերգին ներկա էին նաև զոհվածների մայրեր,ՊՆ աշխատակից, զինվորական հոգեբան, թիվ 1 տուն –ինտերնատի տատիկ, պապիկները աշխատակիցների հետ միասին: Համերգին ներկա էին Երևանի անվան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ՝ ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի, պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանը, երգչուհի, ջութակահարուհի, պրոֆեսոր Անահիտ Գրիգորյանը, վերջինս երգչախմբին ողջունեց նաև իր երեգերով: Մեր այս տարվա նախատեսված միջոցառումները շատ են և մենք բոլորը նվիրում ենք հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հերոսներին» -մեզ հետ զրուցում անկեղծացավ երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը: