Այսօր՝ 21 սեպտեմբերի 2021թ., 00:00
Մեկնարկել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանը բողոք է հայտնել Թուրքիային՝ իր տարածքային ջրերում ապօրինի ձկնորսության համար Հույս ունենք՝ Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի. Հայաստանում Իրանի դեսպան Պղինձն էժանանում է ՀՀ-ն պնդում էր, որ քանի դեռ Ադրբեջանի զորքերը չեն հեռացել, չի բանակցելու, ինչո՞ւ է հիմա բանակցում. Հարց փոխվարչապետին Վերջին երեք տարում Հայաստանից ապաստան է հայցել Թուրքիայի 20 քաղաքացի Ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը հայտնել է, որ հիվանդացել է COVID-19-ով Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է Ոսկու գինն աճում է Իրանը զգալի ուժեր է ուղարկում Ադրբեջանի հետ սահման Հրաձգություն Պերմում․ կա 8 զոհ, հրաձիգը ձերբակալվել է Անկախության հռչակագրի 11-րդ կետի անտեսումը կբացի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը.Արթուր Ղամբարյան Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է ԱՄՆ Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 662-ով Քաբուլի տնտեսության համակարգում աշխատող կանանց արգելել են աշխատանքի գնալ Անչելոտի. Հաղթեցինք ոչ թե մեր խաղի որակի շնորհիվ, այլ՝ թիմային ոգու Գժվել կարելի է այս սիմվոլիզմից. Էդգար Ղազարյան Դանակահարության հետևանքով մահացել են ՀԲԸՄ 2 կանայք Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է. Այլընտրանքային նախագծեր խումբ Աղմկահարույց սկանդալից հետո Քենդալ Ջենները տներ է կառուցում մեքսիկացիների համար Անկախության տոնի առիթով կկատարվի Հանրապետական մաղթանք Նավթն էժանանում է Ռամզան Քադիրովը ստացել է ընտրողների ձայների 99,63 տոկոսը Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցուցակը Էրդողանը կարող էր լռել հանդիպման ու քննարկման մասին, բայց հատուկ է բացահայտել որոշ փաստեր «Գունագեղ հիշողություն ու փաստեր, որոնք ես երբեք չեմ մոռանում ու հիշեցնելու եմ բոլորիդ…». Ռուբեն Մխիթարյան Եդինոյա Ռոսիան կոմունիստներին պարտվել է Յակուտիայում եւ Ուլյանովսկում, բայց հաղթել Բաշկիրիայում եւ ամբողջ երկրում Ֆիքսենք՝ ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը Սրա բոլոր խաղերը մեր պետության ջանից են դուրս գալիս Պետդումայի ընտրություններում առաջատարը «Եդինայա Ռոսիան» է «Ռեալի» կամային հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ Բռնապետիկական երկիր Հայաստան. ֆեյսբուքյան գրառման համար ոստիկաններն այցելել են արցախյան պատերազմի մասնակցին ԱՄՆ-ում դպրոցականներն ավիրում են զուգարանները TikTok-թրենդի պատճառով Ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 քաղաքացիներին Բագրատ Սրբազանի ազդեցիկ խոսքը Իջեւանի գնդում (Տեսանյութ) «Ցինիզմի վերին աստիճան». Կառավարության մոտ պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը. (տեսանյութ) Դիեգո Ֆորլանը հեռացվել է «Աթենասի» գլխավոր մարզիչի պաշտոնից «Երազանքի երեխա է»․ 52-ամյա Նաոմի Քեմփբելն առաջին անգամ պատմել է դստեր մասին Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ. թուրքագետ Ավստրալիան մտադիր է առաջիկայում գնել կամ վարձակալել սուզանավեր ԱՄՆ-ից կամ Բրիտանիայից Գորիս-Կապան մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքները հուշում է, որ տեղի է ունեցել առևանգում. Տիգրան Աբրահամյան Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանք. հոգեւոր-մշակութային գոմ. Նաիրա Զոհրաբյան Գորիս-Կապան ավտոճանապարհին վերջի օրերին տեղի ունեցող խայտառակությունը հետևանք է մի գաղտնի գործարքի. Արթուր Ղազինյան Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է Փաշինյանի՝ «Բաթումյան օրակարգը». մանրամասներ ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 35 տոկոսը Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը. Զաքարյան Միայն չասեք կյանքը շարունակվում է. էդպես ասելով դուք կյանքին եք հայհոյում, կյանքին Ռուսաստանում ընթանում է ընտրությունների երրորդ օրը. առավոտյան դրությամբ գլխավոր խախտումները «Հայրենիքիս արեւը նույնիսկ ուրիշ է՝ ավելի վառ, ավելի տաք... երանի արեւը գոնե չկորցնենք»․ Անաիս Սարդարյան Աշնան ամենանորաձեւ կոշիկը. սովորում ենք համադրել լոֆերները Պեսկովը հավաքել է 10 հազար մրցանակային միավոր առցանց քվեարկությունից հետո Գվարդիոլա․ Երբեք չեմ մտածել, թե քանի երկրպագու է գալիս կամ չի գալիս հանդիպման Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ Ինչպե՞ս ճիշտ ուտել ճարպը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով Կոլորադոյից մարդասպանը դատապարտվել է 1282 տարով ազատազրկման՝ ի հավելում ցմահ ժամկետի Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի գնա թոշակի Քասախի 2 բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱԱԾ Ջենիֆեր Լոպեսն իրեն «աութսայդեր» է անվանել Հոլիվուդում Մի քանի հարյուր մարդ ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ցույցի է դուրս եկել Եվրախորհրդարանի պատգամավորը սպառնացել է «Հյուսիսային հոսք 2»-ը վերածել «ներդրումային ավերակների» Գարեթ Բեյլը չի խաղա 2 ամիս Պաշտպաններ,հատկապես ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, շատ ավելի նողկալի եք, որ հլու-հնազանդ ծառայում եք հայրենիքը հանձնած մարդուկին և կատարում նրա հրահանգները Ես չեմ հասկանում, Հայաստանի իշխանություններն իրենց լիազորությունները փոխանցել են Իրանի և Ադրբեջանի իշխանությունների՞ն «Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրա Իշխանությունը շարունակում է բանակցություններ վարել հասարակության թիկունքում Բռնի ուժ գործադրելու միջոցով հնարավոր չի լինելու նրանց լռեցնել․ Էլինար Վարդանյան Վախի ստրուկը Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. պատգամավոր Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին Ֆրանսիայում 150 բայքերների մասնակցությամբ ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել Իբրահիմովիչը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը Դեռահասը հայտնվել է հիվանդանոցում տեսախաղերից կախվածության պատճառով Ճապոնացի գիտնականները «երրորդ ձեռք» են ստեղծել մարդու համար Նյու Յորքում թռչունները զանգվածաբար սատկում են Անօդաչուն սխալմամբ թմրանյութերի ծանրոց է գցել դպրոցի բակ Արա իշխանություն, բա ասում էիր «ապագա կա». չմթերված խաղողը բարձելու ենք, բերենք «գունագեղ» տոնիդ Աստղագետները գրանցել են Յուպիտերի բախումը անհայտ օբյեկտի հետ
Հարցում

Մնաց 6 օր․ կեղծ խոստումների, տապալվածների եռամյա սև էջը փակվում է. Թադեւոս Ավետիսյան

Իշխանությունը հեծնածների այս խմբակը 2018թ․-ին խոստանում էր տնտեսական հեղափոխություն, ՀՆԱ-ի տարեկան միջինը 9,5 տոկոս աճ, հիմա էլ՝ առնվազն 7 տոկոս։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ-ական տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փոխարենը՝ ուղիղ այդ չափով ավելացրել են պետական պարտքը։

2018թ․-ի համեմատ 2020թ․-ին Հայաստանի Հանրապետության պետական պարտքն աճեց 815,5 միլիարդ դրամով կամ 27 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն՝ 10 անգամ պակաս չափով՝ 2,8 տոկոսով։

Իրենց համատարած տապալումների հետևանքով թռիչքաձև աճեց պետական պարտքի բեռը․ ապիկար կառավարում և տոտալ անպատասխանատվություն, անսահման պոպուլիզմ և անաշխատ պարգևատրումներ, պինցետով և օղիով COVID-19-ի «դեմ պայքար», հրահրված պատերազմ, խայտառակ պարտություն և այլն։ Այսպիսով գողացան նաև մեր երկրի զարգացման ապագա ներուժից։

2018թ․-ին խոստացել էին նաև օտարերկրյա ներդրումների բում։

Փոխարենը՝ նախորդ երեք տարիներին կապիտալը փախնում է երկրից։

2019թ.-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը նվազել է 0,4 տոկոսով, իսկ ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը՝ 41,9 տոկոսով, վերաներդրումները՝ 30 տոկոսով։ 2019թ.-ին Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ-ի ներհոսք, քան Հայաստանում: Իսկ արդեն 2020թ․-ին արձանագրված բացասական մնացորդ՝ ՕՈՒՆ-ի արտահոսքը շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլարով գերազանցեց ներհոսքին:

2018թ․-ին խոստացել էին աղքատության էական կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում։ Հիմա էլ են խոստանում՝ կրկնակի նվազեցնել աղքատությունը։

Փոխարենը՝ ահագնացող գնաճը խժռում է մարդկանց իրական եկամուտները։

2020թ․ հունվարի 1-ից հետո սննդամթերքի միջին գներն աճել են 13 տոկոսով, միջին կենսաթոշակը բարձրացել է 2 անգամ պակաս չափով։

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 1,5 անգամ ավել է կենսաթոշակի միջին չափից, իսկ 2,5 անգամ՝ նվազագույն չափից։

2018թ․-ի համեմատ՝ 2019թ․-ին աղքատության մակարդակն աճեց 3 տոկոսային կետով՝ դառնալով 26,4 տոկոս։ Համաշխարհային բանկի գնահատմամբ 2020թ․-ին աղքատության մակարդակն աճել է 7 տոկոսային կետով։

Եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ։

Ժողովրդագրական բացասական միտումները ևս սաստկացել են։ 2020թ․-ին արդեն եղավ աննախադեպ բացասական արձանագրում՝ մահերը գերազանցեցին ծնվածների թվաքանակը։ Բնակչության բնական հավելաճի բացասական արձանագրումը շարունակվում է նաև այս տարի։ 2021թ․ հունվար-ապրիլին՝ 238-ով ավելի շատ մարդ է մահացել, քան ծնվել է, Հայաստանից շուրջ 78 հազարով ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել է։

2021թ․-ի հունիսի 21-ին բացվելու է բացվելու է նոր ճանապարհ՝ ԴԵՊԻ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ։

Հրատապ կասեցվելու է այս աղետալի անկումը, բուժելու ենք մեր վերքերը, ունենալու ենք ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ խաղաղություն և ԹՌԻՉՔԱՁԵՎ զարգացում։

«Հայաստան» դաշինքի նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ 5 տարում՝ առնվազն 3 միլիարդ դոլարի։

«Հայաստան» դաշինքը սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմքում դնելու է կենսապահովման նվազագույն բյուջեն՝ եկամուտների ինդեքսավորման գաղափարը։

Անապահով ընտանիքների աշխատունակ անձանց համար պետական լիարժեք աջակցությամբ ապահովելու ենք կայուն զբաղվածություն՝ արժանապատիվ վաստակով։

Մենք Հայաստանը դարձնելու ենք ապրելու և հայրենադարձության երկիր։

Հաջորդ երեխայի ծնունդը ընտանիքում դառնալու է զարգացման, սեփական երկրում ամրանալու իրական հնարավորություն։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan