Քրեական աշխարհում որպես «օրենքով գող» հայտնի Արտյոմ Ղազարյանը կալանավորվեց
Գյումրու բնակիչ, քրեական աշխարհում «օրենքով գող» համարվող 35-ամյա Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերով, ինչպես նաեւ՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրան կալանավորելու վերաբերյալ դատարան միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմինը, որը դատարանը բավարարել էր:
Նշենք, որ Ղազարյանը սպանության փորձի մեղադրանքով հետախուզման մեջ էր գտնվում հուլիսի 2-ից, եւ նրան հայտնաբերել են Երեւանում՝ օգոստոսի 18-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Գյումրիում կրակոցներ էին հնչել, եւ նույն օրը ուշ երեկոյան որովայնի շրջանում հրազենային վնասվածքով Գյումրու բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1987 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը:
Հարուցվել էր քրեական գործ: