Արդյո՞ք գործ չունենք առնվազն «կասկածելի» դեպքի հետ (լուսանկար). Մելիքյան
Այս թեմայով
- Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումն է
- ՔՊ թեկնածուներից մեկն ԻԻՀ քաղաքացի՞ է
- Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար. Մելիքյան
- Կապիտուլյանտների այս իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի
Նոր ֆեյսբուքը գովազդով ինձ ցուցադրեց այս փաստաթուղթը՝ շնորհավորելով առ այն, որ գրանցվել է ինչ-որ նոր կուսակցություն, որը վստահաբար մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ո՛չ կուսակցության անունն էր ինձ ինչ-որ բան ասում, ոչ էլ ղեկավարի անունը։ Այդ պատճառով սև գույնով փակել եմ - էական էլ չէ, թե ով են, ինչ են։
Հարցն այլ է. դեղինով նշել եմ, որ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ տեղի է ունեցել մայիսի 13-ին, իսկ գրանցումը՝ մայիսի 21-ին՝ 8 օր անց։
Արդյո՞ք դա ողջամիտ է։ Նախ, համագումարից հետո հազար բան կա անելու - մարզային կառույցներ բացել, թղթեր հավաքել և այլն։ Հետո էլ, փաստաթղթերը հանձնելուց հետո պետությունն ունի 30 օր ժամանակ՝ գրանցելու կամ մերժելու համար։ Ու սովորաբար վերջին օրերին են որոշում կայացնում։ Ու սովորաբար մի հատ ավել-պակաս ստորակետ են նկատում, մերժում են։
Հիմա սա ո՞նց հասկանանք։ Արդյո՞ք գործ չունենք առնվազն «կասկածելի» դեպքի հետ»,- գրել է Մելիքյանը։