Եգիպտոսում նոր դամբարաններ են հայտնաբերվել
Եգիպտոսի հարավային հատվածում հնագետները երեք դամբարան են պեղել, որոնք շուրջ 2 հազար տարեկան են։ Դրանք հայտնաբերվել են Էլ Մինյա նահանգի Ալ Կամիլ Սահարավի շրջանի գերեզմանում՝ Կահիրեից հարավ։ Դամբարաններում մի քանի քարե սրակոֆագներ են հայտնաբերել, ինչպես նաեւ կավե բեկորներ, փոխանցում է BBC-ն։
Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ շրջանը, որտեղ հայտնաբերվել են դամբարանները, երկար ժամանակ թաղումների համար են օգտագործել։
Գերեզեմաններից մեկում չորս սարկոֆագ է եղել, որոնց վրա մարդկանց դիմագծեր են պատկերված։
Դամբարաններից մեկում հայտնաբերվել է 6 սարկոֆագ, որոնցից մեկը փոքրիկ երեխայի համար է նախատեսված եղել։
Արշավախմբի ղեկավար Ալի Բաքրին ասել է, որ դամբարաններում հայտնաբերվել են տարբեր տարիքի տղամարդկանց, կանանց ու երեխաների մնացորդներ։