Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ
Վայոց Ձորում, այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար եւ 1 հրամանատար), եւ անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում է հերթապահություն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:
Դեպքի վայրում են ՄՓՎ պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը եւ ՄՃԿԿ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը: