Ռուհանիի կառավարությունը եկել է վստահության քվեի ետեւից
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի խորհրդարանում սկսվել է նախագահ Հասան Ռուհանիի առաջարկած նախարարի թեկնածուների հաստատման նիստը:
Իրանի կառավարությունը բաղկացած է 17 նախարարությունից:
Նախագահ Ռուհանին ներկայացրել է կառավարության գործունեության ծրագիրը, որից հետո հինգ պատգամավոր խոսելու է կողմ, իսկ հինգ պատգամավոր՝ դեմ:
Նիստը կարող է շարունակվել մինչեւ կիրակի:
Նախարարներից յուրաքանչյուրը պետք է ելույթ ունենա եւ ներկայացնի իր ծրագիրը, որից հետո կրկին հինգական պատգամավոր խոսելու են կողմ եւ դեմ: Միայն այս գործընթացից հետո տեղի կունենա քվեարկությունը:
Տեղեկացնենք, որ Հասան Ռուհանին հետախուզության նախարարի պաշտոնում ներկայացրել է Սեյեդ Մահմուդ Ալավիին, ՆԳ նախարարի՝ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, ԱԳ նախարարի՝ Մոհամադ Ջավադ Զարիֆին, պաշտպանության նախարարի՝ Ամիր Խաթամիին: