Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը
Հարցում

Բնական է՝ նման միջադեպեր կարող են լինել․ այնպես չէ՝ մեր հարեւանը Ֆրանսիան է․ Արմեն Խաչատրյանը՝ հովվին քաշքշելու մասին

Իհարկե, լինելու են միջադեպեր, բայց դրանք հնարավորինս պետք է կանխվեն, ցանկացած միջադեպ դրդում է նրան, որ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովվին քաշքշելու միջադեպին։

«Ասել, թե այս պահին Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան, եւ այս պահին Սյունիքում բնակվելը վտանգավոր է, իհարկե այդպես չէ։ Բնական է, որ նմանօրինակ միջադեպեր կարող են հանդիպել, այնպես չէ, որ մեր հարեւանը Շվեյցարիան կամ Ֆրանսիան է, եւ այն ամենը, ինչ գրված է թղթի վրա, պայմանավորվածությունները կան համաձայնագրով, լիակատար, օրենքի տառին համապատասխան իրականացվելու են։ Փաստը հիմա ուսումնասիրվում է, դեռեւս օբյեկտիվ եւ բազմակողմանի տեղեկատվություն չունեմ՝ ինչ է տեղի ունեցել, սակայն կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ նման բոլոր դեպքերը բացառելու համար»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հովվի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը պետք է մանրամասն քննվի, ներկայացվի նաեւ ռուսական խաղաղապահ զորքերին։

Անդրադառնալով ՄԻՊ-ի այն եզրահանգմանը, թե պետք է ստեղծվի անվտանգության գոտի, պատգամավորն արձագանքեց, թե շատ լավ կլինի, եթե դա լինի։ «Ընդհանրապես, շատ բաներ կան, որ մեր պատկերացումներով, լավ կլինի, որ լինեն, սակայն պետք է հաշվի առնենք հնարավորությունները, եւ թե դրանց հասնելու ճանապարհներն ինչքանով են ռեալ»։

Նա ընդգծեց, որ պատերազմից հետո էական փոփոխություններ են կրել սահմանները, սահմանամերձ գոտիները, սահմանների վերահսկողությունը․ «Կարեւոր է այդ վերահսկողության ուժեղացումն ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ ամենօրյա աշխատանքի կատարումը, բայց աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ 1-2 ամսվա մեջ հնարավոր չէ անել։ Պետք է ստեղծել եւ՛ սահմանապահ գոտի, եւ՛ անվտանգային ուժերի տեղաբաշխվածության հարց լուծել, եւ՛ բանակի մեջքն ուղղել»,- ասաց պատգամավորը։

«Այդ երկիրը հասկանալու հետ կապված լուրջ խնդիր ունի՝ իր ղեկավարի հետ միասին։ Բոլորս ենք գիտակցում, որ Ադրբեջանը, Ադրբեջանի կառավարությունը, իշխանության ղեկավարն այն մարդիկ չեն, որոնք փորձում են ամեն ինչը կառուցել մարդասիրության ֆոնի վրա։ Ցանկացած պրովոկացիոն քայլ ընդունակ են անելու, ցանկացած զինիցմի դրսեւորումներ կարող են տեսնել։ Մենք պիտի պատրաստ լինենք այդ ամենին եւ կարողանանք համարժեք պատասխան տալ»,- նշեց պատգամավորը։

Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ Սիսիան քաղաքում այդ առնչությամբ անցկացվել է խորհրդակցություն. «Սահմանային այդ հատվածներում սահմանապահ դիրքերն են ամրապնդվում, տեխնիկական միջոցներ են տեղադրվում՝ տեսախցիկներ, փշալարեր, որպեսզի քաղաքացին հնարավորություն չունենա անցնել եւ ինչ-որ վեճերի տեղիք տրվի այդ ամենին։ Այսինքն՝ սահմանը պետք է կահավորված լինի համապատասխան տեխնիկական միջոցներով, մարդկային ռեսուրսներով»։

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին եւ հարցին՝ արդյոք սյունեցիները չե՞ն կարող օբյեկտիվ դժգոհություն ունենալ Նիկոլ Փաշինյանից, պատգամավորն ասաց. «Կան սյունեցիներ, որոնք օբյեկտիվ դժգոհություն ունեն իշխանությունից։ Բնական է, որ կունենան։ Հարցն այն է, թե օբյեկտիվ դժգոհությունն ինչպես պետք է արտահայտել։ Խորքային իմաստով եմ ասում, որ ՀՀ վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրություններ, պատճառը դա է, որ մենք հասկանանք՝ ովքեր են դժգոհ, ովքեր այլեւս չեն վստահում ՀՀ կառավարությանը, հետեւաբար լինելով ժողովրդավարության կրող, այս իշխանությունը գնացել է արտահերթ ընտրությունների, որպեսզի հասկանանք, թե մեր վստահության աստիճանը ինչ փոփոխություններ է կրել։ Եթե մարդիկ հիասթափություններ ունեն, այդ դժգոհությունն արտահայտելու օրենքով սահմանված ձեւեր կան, սկսած ընտրություններ գնալուց, բայց այս երկրում որեւէ մեկն իրավունք չունի իր քաղաքական դժգոհություններն արտահայտել հանցագործության կատարմամբ»։

Լրագրողի դիտարկմանը, որ 2018 թվականին նույնպես ճանապարհներ էին փակվում, պատգամավորն արձագանքեց. «Այո, ճանապարհներ փակվում էին, բայց ինչու այն անվանվեց թաշվյա հեղափոխություն, որովհետեւ ամբողջ հեղափոխության ընթացքում գեթ մեկ անգամ բռնություն չի գործադրվել որեւէ մեկի նկատմամբ, հեղափոխության լիդերներն անընդհատ կոչ են արել, որ չի կարելի բռնություն գործադրել որեւէ մեկի հանդեպ»։

Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ Սյունիքում տեղի ունեցած ժողովրդի ձայնը չէր. «Ժողովրդի մեծամասնության ձայնը չէր։ Այո, Սյունիքի մարզում դժգոհություն շատ կա, բայց որ դա ժողովրդի ձայնը չէր, ժողովրդի կազմակերպածը չէր, դա միանշանակ է»։

Անդրադառնալով Սյունիքի դեպքերի առնչությամբ Փաշինյանի կողմից իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգ տալուն եւ մի շարք իրավաբանների պնդմանը, թե դա քաղաքական ճնշման փորձ է, պատգամավորն ասաց. «Նման դիրքորոշում հայտնողները բացարձակապես տգետ են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, ՀՀ ոստիկանությունը կառավարությանն առընթեր ծառայություն է, այդ թվում՝ ԱԱԾ-ն։ Նրա աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում՝ վերահսկել այդ ծառայությունների գործունեությունը, վերլուծել, համապատասխան հանձնարարականներ տալ եւ վերահսկել այդ հանձնարարականների կատարումը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan