Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին երեք տարում Ուկրաինան ստացել է 16 000 միավոր զինտեխնիկա
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին երեք տարում երկրի բանակը ստացել է 16 000 միավոր զինտեխնիկա «Укроборонпром» կոնցերնի անդամ ձեռնարկությունների կողմից, այս մասին նախագահը հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում:
Կոնցերնի պաշտոնական կայքում նշվում է, որ ուկրաինական բանակը զինտեխնիկան ստացել է 2014թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիսը:
Ավելի վաղ Պորոշենկոն նաև հայտնել էր, որ Ուկրաինայի օդային ուժերը ստացել են շուրջ 28.5 մլն ԱՄՆ դոլար՝ տեխնիկայի նորոգման և մոդեռնիզացիայի նպատակով: