Կորսիկայի նուդիստական լողափին կնոջ հետույքին կրակել են, երբ նա հրաժարվել է մերկանալ
Կորսիկայի լողափերից մեկում ռեստորանի սեփականատերը պնեւմատիկ հրացանից կրակել է նուդիստների վրա, որոնք հաճախ են հանգստանում այդ վայրում։ Դրա հետեւանքով մի իտալուհի հետույքից վիրավորվել է, հայտնում է Le Parisien-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Կարատաջո լողափում՝ Պորո Վեկյու քաղաքում, որից ոչ հեռու նուդիստական ավան է գտնվում։ Պարբերականը նշում է, որ ռեստորանի սեփականատերը մոտեցել է հանգստացողների խմբին ու նրանց խնդրել է կամ մերկանալ, կամ հեռանալ։ Երբ նրանք մերժել են՝ նա վերադարձել է հրացանով ու սկսել է կրակել նրանց վրա։
Ռեստորանի սեփականատիրոջը ձերբակալել են, բայց հետո ազատ են արձակել ապացույցների բացակայության պատճառով։
Նուդիզմը Ֆրանսիայում կարգավորվում է իշխանությունների կողմից։ Այն որոշ վայրերում արգելված է, սակայն Կարատաջո լողափում մերկանալ թույլատրվում է։