Շվեյցարիայում անոմալ շոգին հաջորդել են ձյան առատ տեղումները (լուսանկարներ)
Շվեյցարիայում ամառային շոգ օրերին անոմալ եղանակային պայմաններ են հաջորդել. երկրում առատ ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդվում էր, վերջին մի քանի շաբաթները Շվեյցարիայում բավականին շոգ են եղել: Այնուհետև ամբողջ երկրով ցուրտ ցիկլոն է անցել, որն իր հետ ուժեղ անձրևներ է բերել արևմտյան, հարավային և արևելյան շրջաններում: Իսկ անձրևներին անմիջապես հաջորդել է ձյան փոթորիկը: