Պարտության խորքային պատաճառը մեծ խաղացողների կողմից ներդրված հատուկ գործողությունն էր․ Սենոր Հասրաթյան
Այս թեմայով
- Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
- Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
- Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
- «Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան
Որքան պատմություն է դառնում 44-օրյա պատերազմի ողբերգական իրականությունը, այնքան պարզորոշվում են մեր պարտության խորքային պատաճառները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Պարտության խորքային պատաճառները, ինչպես այս պատահականությունների իշխանությունն է փորձում ապակողմնորոշել, ոչ թե «նախկիների» կողմից թալանված բանակն է, ադրբեջանաթուրքական տանդեմի ու վարձկան գրոհայինների, կամ «Բայրաքթարների» և ժամանակակից այլ սպառազինությունների կիրառումը, այլ առավելապես, իմ խորին համոզմամբ, տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող աշխարհաքաղաքական մեծ խաղացողների կողմից ներդրված և տարիներ շարունակ նախապատրաստված հատուկ գործողությունը... Գործողություն, որի հիմնական իրականացնողը պետք է դառնար երկրի ղեկը բռնազավթած ազգադավ և «հեղափոխական» հորջորջված անմեղսունակների այն խումբը, որը, հանուն անձնական շահի, պատրաստ էր օտարվել ազգային ու բարոյական բոլոր արժեքներից, և «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կեղծ քողի տակ գնալ Հայրենիքը կործանման տանող գործարքի...
Հ.գ.- Սակայն, այս ամենով հանդերձ ասել, որ «գործարքն» ավարտված է, ճիշտ չէր լինի և դրանում համոզված են ոչ միայն «պատվիրատու» գերտերությունները, այլև «գործարքի» դիմաց վճարողները: Ավելին, հիմնական թիրախը, որին նպատակաուղղված է գերտերությունների հարվածը, Արցախում հիմնավորվելով՝ դարձել է ավելի մեծ գլխացավանք, քան նախկինում էր... Կարծում եմ, այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված վերջին հայտարարությունը... Այնպես որ աշխարհաքաղաքական մեծ խաղում «Արցախյան գամբիտը» դեռ շարունակվում է...»,- գրել է նա։
11 0
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
պարտություն | Սենոր Հասրաթյան
Դիտել նաև
Քաղաքական13 04 2021
1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին... Սենոր Հասարթյան
Սովորություն չունեմ նման ձևաչափով հակադարձել իմ հրամանատարներին, բայց այս անգամ, երկար մտորելուց հետո, ստիպված էի...
Հասարակություն12 04 2021
Ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ խայտառակություն․ Սենոր Հասրաթյան
Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից չի բացառվում, որ վաղն էլ լինեն Սյունիքում կամ Տավուշի սահմանին
Քաղաքական09 04 2021
Մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական և կտրուկ փոփոխություններ չլինեն․ Անի Սամսոնյան
Ըստ ՄԱԿ-ի՝ մինչև 2050 թ. ՀՀ-ում բնակչությունը նվազելու է, իսկ Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում՝ աճելու․ պատգամավոր
Քաղաքական06 04 2021
Եթե ուզում ենք Հայրենիք ունենալ, ապա պարտավոր ենք Երկիրը մաքրել այս պատահականություններից. Սենոր Հասրաթյան
Իսկ, եթե ոչ, ապա ստիպված ենք լինելու ունենալ նոր ու ավելի մեծ աղետներ... Արցախի ՊԲ նախկին խոսնակ
Հասարակություն31 03 2021
Թուրքերը մեզ ներսից վերցրեցին, սա է պատճառը, որ մեզ պարտադրվեց պարտությունը․ Երվանդ Վարոսյան
Մարտական ընկերները հլու-հնազանդ մարսելու են անգամ իրենցից մեկի, իրենց մարտական ընկերոջ նկատմամբ իրականացված ապօրինությունը․ գնահատական
Քաղաքական30 03 2021
Փաշինյանը դիտավորյալ մեր երկիրը տարավ պարտության. Արա Սահակյան
ԱԳՆ իր ամբողջ նորուժով օտարված է այս կարևորագույն գործընթացից. գնահատական