Միջազգային հարաբերություններում բեկումնային փուլ է. Լավրով
Միջազգային հարաբերություններում բեկումնային փուլ է սկսվել։ Այս մասին «Նշանակությունների տարածք» ֆորումում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այժմ միջազգային հարաբերություններում միանշանակ բեկումնային փուլ է։ Անցնում է անցյալ դարաշրջանը, որը բնորոշվեց նրանով, որ այն, ինչը մենք մի քանի հարյուրամյակ Արեւմուտք ենք անվանում, գերիշխում է միջազգային հարցերում եւ օբյեկտիվորեն ձեւավորվում է այն, ինչ բազմակենտրոն աշխարհակարգ ենք անվանում»,–ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների կողքին ի հայտ են գալիս տնտեսական աճի եւ ֆինանսական հզորության նոր կենտրոններ։
«Իսկ այդ ամենի հետ միասին մեծանում է նաեւ քաղաքական ազդեցությոնը։ Եվ այդ նոր երկրները շարունակում են հետապնդել իրենց շահերը՝ նաեւ մասնակցելով միջազգային օրակարգի ձեւավորմանը, երանգ հաղորդելով հատկապես այն տարածաշրջանների վերաբերյալ հարցրերին, որտեղ ձեւավորվում են համապատասխան ուժերի կենտրոնները»,–ասել է Լավրովը՝ հավելելով, որ խոսքը Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի ու ՀԱՀ–ի մասին է։