Մի ճնշեք հուսահատ թշնամուն: Հյուծված կենդանին շարունակելու է պայքարել, քանի որ դա բնության օրենքն է...
Այս թեմայով
- Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
- Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
- Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
- «Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը գրում է.
Երեկ հարևան, բայց ոչ բարեկամ երկիրը, ի դեմս իր առաջին դեմքի, հայկական կողմին նվաստացնելու հերթական «հանդիսությունը» կազմակերպրեց... Սա այն «հոգեբանական գրոհներից» է, որը նպատակաուղղված է փշուր-փշուր անելու հայկական ոգու վերջին բեկորները... Կդիմանա՞ հայն այս հարվածներին, դժվար է ասել... Բայց, որ մենք պարտադրված ենք դիմակայել բարոյականության տարրական նորմերից զուրկ թշնամի պետության կողմից ձեռնարկվող այս և էլի սպասվող մյուս հարվածներին, դա միանշանակ է...
Միանշանակ է նաև, որ այդ դիմակայությունը լինելու է տևական ու դաժան և, վերջնական արդյունքում, հաջողելու նա, ով իր հաղթանակը դիտելու է որպես ոչ թե ռազմավար, այլ խաղաղություն ստեղծող արժեք...
Հ.գ.- Հին Չինաստանի ռազմական տեսաբան և փիլիսոփա Սուն Ցզին մեր հակառակորդ երկրի ղեկավարին կասեր՝ «Մի ճնշեք հուսահատ թշնամուն: Հյուծված կենդանին շարունակելու է պայքարել, քանի որ դա բնության օրենքն է...»