ԶՈՒ-ի հետախուզության վարչության պետի պաշտոնից պաշտոնանկ արվածը՝ «իրավունքի ուժով» ԳՇ պետի առաջին տեղակալ
Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Արշակ Կարապետյանին «իրավունքի ուժով» նշանակել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:
Խոսքը նույն Կարապետյանի մասին է, որը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արվեց Զինված ուժերի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ մի շարք թերացումների, այդ թվում՝ թշնամու առաջխաղացման մասին հավուր պատշաճի չզեկուցելու համար: