Իրանը դիվերսիայից հետո 50 տոկոսով կավելացնի Նաթանզի միջուկային օբյեկտի արտադրական հզորությունը
Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան օբյեկտի ուրանի հարստացման գործընթացի դադարեցման չի հանգեցրել, որի արտադրական հզորությունը նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շահիդ Ահմադի Ռոշան» ուրանի հարստացման կայանում երեկ տեղի ունեցած միջադեպը խոչընդոտ չի դարձել հարստացման համար, համալիրում միացված էր արտակարգ էլեկտրամատակարարումը»,- նրա խոսքերը մեջբերել է IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան: Իրանի փոխնախագահի խոսքով՝ «հնարավորինս սեղմ ժամկետում Նաթանզի հաստատությունը կշարունակի աշխատել արտադրողականության՝ 50 տոկոսով ավելացման ուղղությամբ»:
Նա հավելել է, որ «մի քանի օրվա ընթացքում իշխանությունները վնասված ցենտրիֆուգները կփոխարինեն ավելի մեծ հզորությամբ այլ ցենտրիֆուգներով»: