Վրաստանում երկու թուրք սահմանախախտ է ձերբակալվել
Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը հայտնում է, որ երկու թուրք սահմանախախտ է ձերբակալվել պետական սահմանը անօրինական հատելու մեղադրանքով:
Ըստ հաղորդագրության` նրանք շրջանցելով սահմանային անցակետը, Թուրքիայի տարածքից անօրինական ճանապարհով մուտք են գործել Վրաստան:
Մեղադրանքը հարուցվել է պետական սահմանը խմբի կողմից հատելու հոդվածի հատկանիշներով, որը ազատազրկում է նախատեսում չորսից հինգ տարի ժամկետով: