Երվանդ Թարվերդյանը նոր կուսակցություն է ստեղծել. այն կմասնակցի ընտրություններին
Գործարար, «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը հիմնադրել է «Միացյալ Հայաստան» կուսակցությունը: Նա այսօր՝ առաջին համագումարին, պաշտոնապես կուսակցության նախագահ է ընտրվել:
Քաղաքական ուժը պատրաստվում է մասնակցել հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությանը:
Ընտրություններին նրանք կմասնակցեն առանձին թե դաշինքի կազմում՝ դեռ չեն որոշել: