ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվում ՊՆ-ի ներսում
ՊՆ աշխատակիցների մեծ մասը այս գիշեր տուն չի գնացել։ Աշխատակիցներից շատ քիչ աշխատակիցների են կարողացել տարհանել ուղղաթիռով, միայն նրանց, ում խիստ անհրաժեշտ է եղել՝ հղիներ, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ։
Մյուսները գիշերել են իրենց աշխատասենյակներում, փորձել են քնել՝ իրենց աշխատանքային աթոռներին նստած։ Սննդի խնդիր, մեր տեղեկություններով, չկա։ Սնունդը ՊՆ շենք են տարել ուղղաթիռով, ճաշարանը գործում է։