Չինաստանը տիեզերքից փոխանցել է «վերծանման չենթարկվող» քվանտային բանալին
Չինացի գիտնականներն առաջինն են, ում հաջողվել է քվանտային կապի միջոցով արբանյակից Երկիր փոխանցել բանալին։ Դրանով հիմք է դրվել քվանտային գլոբալ կապի ցանցի ստեղծման համար, որը ամբողջությամբ պաշտպանված կլինի հաքերներից, հայտնում է «Սինհուան»։
Սարքը կրում է մ․թ․ ա 5-րդ դարի չինացի փիլիսոփա ու գիտնական Մո Ցզիի անունը, որը համարվում է օպտիկական փորձեր իրականացրած առաջին մարդը։