Ամուսինն ապակու կտորով այլանդակել է կնոջ դեմքը
Ադրեջանում տեղի է ունեցել հերթական միջադեպը, որից կին է տուժել։
Ըստ Report-ի՝ 1976 թ․ ծնված Ամիլ Աբդուլաեւը փողոցում ծեծել է իր կնոջը՝ Սամիրա Նաբիեւային, որից հետո նրա դեմքին ու գլխին է հարվածել ապակու կտորով։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը ծանր է։ Ա․ Աբդուլաեւը փախուստի է դիմել։
Նշենք, որ զույգը երեք երեխա ունի։