Հնդկաստանի քաղաքացիներն անօրինական մուտք են գործել Հայաստան
Հնդկաստանի քաղաքացիներն անօրինական մուտք են գործել Հայաստանի Հանրապեըություն: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Հնդկաստանի 2 եւ Հայաստանի 1 քաղաքացու:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Վարինդեր Սինգհին շահադիտական նպատակներով կազմակերպել է Հնդկաստանի քաղաքացիների անօրինական միգրացիան դեպի Հայաստան: Նրան այդ հարցում օգնել են Ջագջիթ Սինղին եւ Աննա Էլոյանը՝ կեղծ փաստաթղթեր տրամադրելով:
Երեքն էլ ստորագրությամբ ազատ են արձակվել:
Գործը քննվելու է մայրաքաղաքի դատարաններից մեկում: