Այսօր՝ 14 ապրիլի 2021թ., 00:00
Պատրուշեւը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի ակտիվության աճը Սեւ ծովում Ալեքս Ֆերգյուսոն. «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել եմ համաշխարհային կարգի 4 ֆուտբոլիստների հետ Ո՞ւր է կարել այդ 128 միլիարդ դոլարը. հարցը զայրացրել է Էրդողանին «Ֆրեյդի մեթոդ» սերիալի աստղն առաջին անգամ պատմել է կրտսեր որդու մահվան մասին Կառավարության ծրագիրը նախատեսված չէ նախընտրական քարոզչության բնույթի ելույթների համար. Գեւորգ Դանիելյան Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն Լուկաշենկո. ԼՂ հարցով պայմանավորվածությունները պետք է տարածաշրջանում ամուր խաղաղության համար հիմք դառնան Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան մտահոգված են Իրանի՝ ուրանի մինչեւ 60 տոկոս հարստացման մասին որոշման կապակցությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց. քվորումի խնդիր էր առաջացել «Ամաչում էի այս լուսանկարներից». Նաստյա Կամենսկիխը ցույց է տվել՝ ինչ տեսք ուներ բիկինիով նախքան նիհարելը Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Մոնտե Կառլո. Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով Լիբիան կարագացնի աշխատանքը Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման ուղղությամբ «Իմ քայլի» պատգամավորները արյունոտ փուչիկներ են, որոնք Նիկոլի հեռանալու հետ տրաքելու են․ Սոնա Աղեկյան Ծառայության վայրն ինքնակամ լքելու համար կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանը Հետաքրքիր է՝ կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին. Էլինար Վարդանյան Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը կներկայացնի Հայաստանը Հարավային Կորեան մտադիր է բողոքարկել Ճապոնիայի որոշումը Ֆուկուսիմայից օվկիանոս ջուր բաց թողնելու որոշումը Պուտինը երկրորդ պատվաստումն է ստացել կորոնավիրուսի դեմ Ալիեւը որոշել է Թուրքիայի նկատմամբ քաղաքականության հետ կապված խորհուրդ տալ Հայաստանի իշխանությանը Հարավից տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն «Ելքը մեկն է. չեղարկել ընտրությունների գնալը եւ սկսել կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց» Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակն արձգանքել է Նիկոլ Փաշինյանի ելույթին Չինացի ծնողները «Խոզուկ Պեպա» մուլտսերիալին մեղադրել են դաժանության համար «Ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու է հայկական Սփյուռքը». Հրանուշ Հակոբյանը հանդես է եկել կոչով Փաստորեն թրաշը ուսապարկերի վրա լուրջ ազդեցություն է ունենում... Փաշինյանի ելույթները, որպես կանոն, հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են. 2-րդ նախագահի գրասենյակ Հայոց պատմության մեջ դու մնալու ես դավաճա՛ն, կապիտուլյա՛նտ, ով զոհեց 7000+ հայի Նոյեմբերի 10-ին Նիկոլի կաշին Օնիկ Գասպարյանը փրկեց, իսկ Սոթքի հանքը հանձնելիս՝ Տիրան Խաչատրյանը. Նիկոլն ատում է բոլոր նրանց, ում ինչ-որ բանով պարտք է Բավարար է վերհիշել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը 2016-ից հետո բանակցային գործընթացի մասին Միլի մեջլիսի այսօրվա ամեն մի «ծափ» Բայրաքտարի մի հարված է Դու մի հատ ասա տենանք երբ ես գալիս Արցախ` կես տարի ա չես երևում Ծափ տվեց, լրագրողներից էլ ճողոպրեց 3 (տեսանյութ) Սա Հյուսիսային Կորեան չէ, սա ՀՀ-ն է, որի կառավարությունն ու խորհրդարանը ծափահարում է Արցախի, Սյունիքի ու Գեղարքունիքի բարձունքները թշնամուն հանձնածին թուրք նիկոլ դու սատկելու ես բանտում, այլընտրանք չունես «Քաղաքացի՛ Նիկոլ Փաշինյան, Դուք Ձեզ պետական դավաճան համարո՞ւմ եք». Նիկոլ Փաշինյանին դատարանում տրվելիք հարցերից մեկը Արծրուն Հովհաննիսյանն այս գիշեր մեկնել է ԱՄՆ Ինչու ընդդիմադիրները չմոտեցան ամբիոնին բռնեն դրա օձիքից ու դուրս շպրտեն, կամ գոնե մի հատ ապտակեն Ծափ տվեց, լրագրողներից էլ ճողոպրեց 2 (տեսանյութ) Նա ստախոս հիվանդ է․ Մովսես Հակոբյանի կոպիտ պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Ծափ տվեց, լրագրողներից էլ ճողոպրեց 1 (տեսանյութ) Ինքը հողատու է, կապիտուլյանտ ու դավաճան. Հրանտ Բագրատյան Պարտության խորքային պատաճառը մեծ խաղացողների կողմից ներդրված հատուկ գործողությունն էր․ Սենոր Հասրաթյան Բարոյազուրկ ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքում է Փաշինյանին Քեզ պատասխանատվությունից չի փրկի նույնիսկ ԱԺ ամբիոնից քո փրփրաբերան լրբականչ միտինգը․ Ռուբեն Հակոբյան Փաշինյանը հակասում է ինքն իրեն. Նա այսօր պնդում է՝ չի ասվել կանգնեցնել պատերազմը Սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան Նախկինացավ կպած կապիտուլյանտը և նրան ծափերով ողջույնը. ԱԱԾ-ն անելիք չունի Ադրբեջանից ՀՀ 211 մլն դոլար փոխանցման գործով Ճանապարհների ապաշրջափակում կոչվածը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան Արյան մեջ ես ու պատասխան ես տալու Գնում ենք ԱԺ Դուխով սրանց ռադ ենք անում Թալիշի զորամասին կից խանութի տերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից գումար է կանխիկացրել Այսուհետ գաղտնիք են համարվում նաև արտաշիրմումի դեպքերը. ՔԿ-ն հրաժարվում է տվյալներ հրապարակել Երբևէ Արցախի հարցը ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու․ Վիտալի Բալասանյան Կարո Փայլանն Էրդողանից ներողություն է պահանջում «գյավուր» բառի գործածման համար Որքան ժամանակ ԿԲ-ն կկարողանա զսպել դրամի արժեզրկումը Համբերության բաժակը լցվել է. Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից ՀՀ-ի՝ «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր ֆրոնտ՝ ավելի վատ ստարտային պայմաններով Ավարտվել է «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի կողմից չարաշահումների քրգործի նախաքննությունը Բանակում շարունակում են զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները, սպառնում են քրգործերով Փաշինյան-Միրզոյան-Ավինյան եռյակը ակտիվացել է. ինչ են քննարկում կառավարական ամառանոցում ՀՀ հաշվեքննիչ պալատը դիմել է գլխավոր դատախազություն Նախօրեին հայ ռազմագերիների վերադարձի հարցով մեծ քննարկում է տեղի ունեցել նաեւ Եվրոպայի խորհրդում Վճռաբեկ դատարանը գործի է անցել. երկու իշխանահաճո որոշում՝ 10 օրվա մեջ Եվրախորհրդարանի պատգամավորը դատապարտել է «բարբարոսության պուրակի» բացումը Բաքվում Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը Գիշերը ռեստորաններից մեկում, գետին տապալելով, ձերբակալել են օրենքով գող Պզոյին Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ էրդողան-նիկոլ- ալիև եռյակը այժմ զբաղված է Հայաստանի վիլայեթացման նախապատրաստական աշխատանքներով Միքայել Մինասյան. Նիկոլի համար չափազանց կարեւոր է կեղծ ընդդիմադիրների ձեռքբերումը Ադրբեջանցիներն էլ են վախենում, իրենք մեր գյուղի միջով են շաբաթը 3-4 անգամ անցնում, գնում են Շուշի. Սարուշենի գյուղապետ Այդ քրեական գործը կարելու համար դրա բոլոր մասնակիցները պետք է օրենքի առաջ պատասխան տան․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո հնարավորինս շուտ վերսկսել երկխոսությունը Ադրբեջանը նեղացել է ԱՄՆ նոր վարչակազմից 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյանը՝ Սամվել Բաբայանին Բաքվում բացված պուրակը իրականում 2018 թվականի հեղափոխության թանգարանն է․ Նարեկ Սամսոնյան Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է
Հարցում

Խոստանում եմ, կարող եմ ստորագրել` բոլորը ենթարկվելու են պատասխանատվության. Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատավորին ճնշման ենթարկելու, դատավորին ուղղորդելու համար բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության, որովհետև այլ կերպ լինել չի կարող: Թող որևէ մեկը չմտածի, որ կարող է խուսափել պատասխանատվությունից: Խնդիրը նրանում է, որ բացի իրենցից պատասխանատվության են ենթարկվելու նաև նրանք, որոնք փորձում են կոծկել դա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2018թ սեպտեմբերի 11-ին մամուլում տվյալներ էին հրապարակվել ԱԱԾ այն ժամանակ դեռևս տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման մասին, հրապարակվել էր նաև ձայնագրությունը։ Զրույցի ընթացքում վերջիններս քննարկում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, որից հետեւում էր, որ Քոչարյանի գործով քննարկվել, որոշ դատավարական գործողություններ համաձայնեցվել են Փաշինյանի հետ։ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր երկու քրեական գործ, որոնցից մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)։ Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել է մոտ մեկ տարի առաջ՝ 2020թ. փետրվարի 4-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն։

Փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ բոլորը, որոնք գործով ճնշման են ենթարկել դատավորին, կապ են ունեցել դատավորի հետ, մասնակցել այդ ընթացքին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

«Անգամ կարող եմ ստորագրել: Խոստանում եմ՝ նրանք ենթարկվելու են պատասխանատվության ոչ թե նրա համար, որ ես եմ դրան հասնելու, այլ՝ այդպես չի կարող լինել »,- նշեց Ալումյանը՝ ընդգծելով, որ տարբերությունը միայն նրանում է, թե պատասխանատվության կենթարկվեն իրենք իրենցով, թե նաև նրանք, որոն հետագայում կոծկել են:

Ինչ վերաբերում է քրեական գործին, Ալումյանը նշեց, որ ոչ մի անգամ հստակ չի ասվել, թե ինչի վերաբերյալ է գործը քննվում, ինչ գործողություններ են արվում, միայն մեկնաբանություններ են եղել այն բնույթի, որ իրենք փնտրում են այն անձանց, որոնք գաղտնալսել են խոսակցությունը, սակայն իրենք չպետք է փնտրեն գաղտնալսող անձանց, այլ՝ պատասխանատվության ենթարկեն այն անձանց, որոնք հեռախոսազրույցի ընթացքում խոստովանել են, որ դատավորի նկատմամբ ճնշումներ են գործադրել և այն անձանց, որոնց հանձնարարությամբ է ճնշում գործադրվել:

«Հիշու՞մ եք ՝ գաղտնի նկարահանում կար, թե ինչպես էին ոստիկանությունում մի անձի խոշտանգում: Պատկերացրեք, եթե քրեական գործը հարուցվեր ոչ թե խոշտանգման փաստի առթիվ, այլ այն հանգամանքի առթիվ, թե ով է գաղտնի ձևով ոստիկանությունում նկարահանել խոշտանգման գործընթացը: Երևանի կմտածեիք, որ այդ գործ հարուցողն ապուշ է և Դուք ճիշտ կլինեիք, եթե այդպես մտածեիք»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ հիմա նույն բանն է արվում, թողել են դատավորի նկատմամբ ճնշման փաստը, գործ էին քննում, թե ով է եղել գաղտնալսողը և ինչ իրավունքով է գաղտնալսել: Ալումյանի խոսքով՝ եթե դատավորի նկատմամբ ճնշման վերաբերյալ թեման փորձեցին փակել, իրենք ոչ թե կհասնեն նրան, որ անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, այլ՝ հետագայում քրեական պատասխանատվությանը ենթարկվելիք անձանց քանակը կշատացնեն՝ իրենք իրենց անձով, կհարստացնեն այդ ցուցակը:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում տարբեր տեսանյութեր են տարածվում Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից տարբեր գործերով ապօրինի միջամտության դեպքերով, այսինքն՝ երևույթը համակարգային բնույթ ունի և հարցին՝ կարող ենք արձանագրել, որ գործ ունենք քաղաքական կոռուպցիայի հետ, Ալումյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ եթե որոշ մարդիկ մնում են իրենց պաշտոններում կամ նշանակվում են պաշտոնների պայմանով, որ պետք է ծառայեն իրենց պաշտոի նշանակողների նեղ անձնական շահերին կամ իրենց լիազորությունների իրականացումից զատ կատարեն իրենց պաշտոնում նշանակող անձի քմահաճույքները, ապա դա իհարկե կոռուպցիայի դրսևորում է:

«Պարտադիր չէ, որ մեկը մյուսից փող վերցնեն: Այն, որ մեկն իր ծառայություններն է առաջարկում՝ օրենքով չնախատեսված գործողություններ կատարել պայմանով, որ իրեն ինչ-որ մի տեղ կնաշանակեն աշխատանքի կամ կպահեն այդ աշխատանքում, դա ինքն իրենով կոռուպցիա է, իհարկե»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է քրեական գործերով միջամտությունների համակարգային բնույթին, փաստաբանն նկատեց, որ դա այն բանը չէ, որ որևէ մեկը կասկածի տակ է դնում, սակայն խնդիրը նրանում է, որ երբևիցե դա այդ աստիճանի դրսևորված չի եղել, այս աստիճանի անթաքույց և այս մասշտաբների չի եղել:

«Միշտ բողոքել ենք այդ երևույթի դեմ: 2018թ մարդկանց զգալի մասը հենց այդ երևույթից զզված է դուրս եկել փողոց՝ հույս ունենալով, որ այս նորերը դա կբացառեն, այնինչ՝ ստացանք այդ երևույթի շատ անգամներ ավելի ծանր դրսևորումներ»,- եզրափակեց Ալումյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan