Այս միտքը մեր օրվա և ապագայի պայքարի, Հայոց միջնաբերդի և Արցախի կորստյան հետ չհաշտվելու, վերակազմակերպման և նոր հաղթանակների կերտման ուղենիշն է
Թոհուբոհի մեջ երեկ աննկատ մնաց Հրանտ Բագրատյանի՝ Սևանում ունեցած ելույթի հետևյալ դրվագը. 《Մինչ 1993 թ.՝ Քարվաճառի հաղթանակը, Ծիծեռնակաբերդ չէի գնում, հիմա էլի չեմ գնալու》։
Իհարկե, խոսքը ուղիղ իմաատով Ծիծեռնակաբերդը մերժելու կամ Հայոց ցեղասպանության խնդիրն անտեսելու մասին չէ։
Դրանք խորը, շատ խորը բառեր են։ Այդ խորության ամեն շերտում մի կարևոր ուղերձ կա թաքցրած։
Դա և' սուգ է, և' բողոք, և' վրեժ, և' պայքար։
Դա հայ ժողովրդին համախմբում և հաղթանակ բերող գերխնդիր է, համազգային ընկճախտից դուրս գալու միջոց։
Չեմ ուզում բացարձականացնել պարոն Բագրատյանին, բայց այս միտքը մեր օրվա և ապագայի պայքարի, Հայոց միջնաբերդի և Արցախի կորստյան հետ չհաշտվելու, վերակազմակերպման և նոր հաղթանակների կերտման ուղենիշն է։
Այն, առանց չափազանցության, մեր հառնումի և վերանվաճումների բանաձևն է։