ԵՄ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
ԵՄ-ն Հյուսիսային Կորեայից 9 մարդու ու 4 հաստատությունների անուններ է ընգրկել պատժամիջոցային ցանկում, որպես Փհենյանի հրթիռային փորձարկումների կապակցությամբ ՄԱԿ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների բաղկացուցիչ։
Արդյունքում պատժամիջոցային ցանկում ներառվածների ընդհանուր թիվը կազմում է 62 մարդ ու 50 կազմակերպություն, որոնք թվարկել էր ՄԱԿ-ը։ Բացի դրանից՝ 41 մարդ ու 7 սուբյեկտ հայտնվել են ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում։