1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 օգոստոսի 2017թ., 00:00
Տիգրան Բարսեղյանի սուպերգոլը՝ կենտրոնից խփած լավագույն գոլերի շարքում Լուկաշենկոն հանձնարարել է կոնստրուկտորներին սուպերկոմբայն ստեղծել Ուղտը կծել է տղամարդու ձեռքը Ըմբշամարտի ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն Յոթ մթերք, որոնք կօգնեն ստամոքսի խանգարման դեպքում Ամերիկյան ընկերությունը հետաքրքրված է Հրազդանում աղբից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով Սոչիում կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Թրամփը Փհենյանի սպառնալիքից ԱՄՆ-ի պաշտպանությունը առաջնահերթ խնդիր է համարում ԱԻ նախարարությունից Վրաստան է ուղևորվել ՀՀ փրկարար ծառայության շարասյունը՝ 57-հոգանոց անձնակազմով Գերմանիայի ԱԳ նախարար. «Էրդողանի հայտարարությունից հետո կինս սպառնալիքներ է ստանում» Էրդողանը հրապարակայնորեն ծաղրել է քրդերի՝ թուրքերեն առոգանությունը Միհրան Հարությունյանը Հայաստանում է. հայտնի է ըմբիշի հարսանիքի օրը Իսպանիայում գործող ահաբեկչական ցանցի 4 ողջ մնացած անդամ կանգնել է դատարանի առաջ Charlie Hebdo-ն ծաղրանկար է թողարկել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ «Բարսելոնան» դատի կտա Նեյմարին Կարո Փայլանը դատի է տվել թուրք սյունակագրին, որը քրիստոնյաներին «գյավուր» էր անվանել Facebook-ը կորցնում է հանրաճանաչությունն ԱՄՆ-ի երիտասարդության շրջանում Սոցկայքերի պատճառով 20 տարի անց երեխաներն անգրագետ կդառնան Հոլիվուդում պատրաստվում են Շառլ Ազնավուրի աստղի բացմանը Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում ԱԱ. Կարեն Ասլանյանի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցի մրցակցի նկատմամբ՝ 7:1 ԿԺԴՀ-ն հետևում է ԱՄՆ-ի և Հրվ. Կորեայի զորավարժություններին և սադրանքի դեպքում պատրաստ է հարված հասցնել Ռուսաստանը մարել է ԽՍՀՄ-ի վերջին արտաքին պարտքը Ռուսատսանի դեսպանատունը հաստատել է Թուրքիայում Կոկսակի վիրուսով վարակվելու 36 դեպքը Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին. ԱԻՆ-ի հրշեջ մեքենաները արդեն ճանապարհին են Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են Ո՞ւմ խորհուրդ չի տրվում արեւայրուք ստանալ Փողոցները կարող են անվանափոխել միայն հաջորդ սերունդները Ստոկհոլմում սկսվել է ադրբեջանցի պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն գործով դատական գործընթացը Հայաստանի հավաքականի կազմը՝ Ռումինիայի եւ Դանիայի դեմ Պարանոցին անցկացվող փրկօղակները մահացու վտանգավոր են Սիրային եռանկյունի ադրբեջանական ձեւով՝ ամուսնացած տղամարդուն շանտաժի է ենթարկել երիտասարդ սիրեկանը Ամերիկուհին փրկարարներին օգնության է կանչել Facebook-ի օգնությամբ Ադրբեջանը չի կարողանա ԵԱՏՄ-ին անդամակցել. Մոդեստ Կոլերով Բորժոմի անտառներում հրդեհ է բռնկվել․ այն չի հաջողվում մարել Եվրոպական ներդրումային բանկը կարող է սահմանափակել Թուրքիային տրամադրվող վարկերը Դատավորը ստիպված է եղել ինքնապաշտպանության դիմել ու կրակել Հայաստանում կբացվի արջերի փրկարար կենտրոն Սպասելիքներ եւ իրականություն. ամերիկացի երիտասարդի տեսանյութը Ավտովթար Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. անունները հայտնի են Ուզում են Թեղուտի բացհանքի արտադրողականությունն ավելացնել 15 մլն տոննայով Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթ է գոյացել վիզա ստանալու համար Տրանսպորտի նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպ նահանգը Թուրքիայի դպրոցներում արգելվում են ազգային պարերի ուսուցանումը Ռուսաստանի իշխանությունները հետաքննում են Դոնի Ռոստովում հրդեհի պատճառները «Ժողովուրդ». Հրդեհը՝ պաշտոնյաների ամբիցիաներն ի ցույց դնելու առիթ. Արծվիկ Մինասյանն ընդդեմ Արամայիս Գրիգորյանի Արեգակի խավարումն ԱՄՆ-ում (Տեսանյութ, Լուսանկարներ) Բարսելոնի ահաբեկչության կազմակերպիչը հայտնաբերվել եւ գնդակահարվել է Դոնալդ Թրամփը ներկայացրել է Աֆղանստանում ԱՄՆ նոր ռազմավարությունը Այսպես շարունակելու դեպքում ֆուտբոլում սուր ճգնաժամ կսկսվի. ինչո՞ւ պետք է Մեսին վաճառվի 300 միլիոնով Լավրով. Վաշինգտոնն ուզում է ամեն կերպ դժգոհության ալիք ստեղծել Օգոստոսի 22-ից 26-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում. այրվում է գորգերի պահեստը Փարիզ-2017. Ալեքսանյան-Եվլոև. ուղիղ հեռարձակում Ծեծկռտուք եւ դանակահարություն Վանաձորում Ուկրաինայում ապամոնտաժվել են Լենինի բոլոր 1.320 արձանները Սահակաշվիլին հայտնել է իրեն քաղաքացիություն տրամադրելու եվրոպական երկրների պատրաստականության մասին Թրամփի վարչակազմը ցրել է կլիմայի փոփոխության հարցերով կոմիտեն Բրիջիտ Մակրոնը Ֆրանսիայի առաջին տիկին լինելու համար չի վարձատրվի «Ուզում եմ, որ նա կանգ առնի». Բարսելոնայի ահաբեկչի մայրը կոչ է արել որդուն հանձնվել ոստիկանությանը Կրակոցներ Արարատի մարզում. հայտնաբերվել է 27 հատ պարկուճ. կրակողը դիմել է փախուստի Մահացել է Պերճ Զեյթունցյանը Արտակարգ դեպք Սևանում. չինացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ խորովածի դիմաց խոշոր գումար են պահանջել 13-ամյա հայուհին ֆրանսիական «Voice»-ի հանդիսատեսին ստիպել է հոտնկայս ծափահարել իրեն (տեսանյութ) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ Հայաստանն ու Իրանը բանակցում են գազի լրացուցիչ ծավալների ներկրման շուրջ Այսօր տեղի կունենա պատմության մեջ արևի՝ ամենաերկար լիարժեք խավարումը «Միայն ձեւացնելով, թե ապրում ենք, մենք չենք ապրում». Սերժ Թանկյանը նշում է ծննդյան 50-ամյակը (ֆոտո/վիդեո) Թուրքիայում արդեն երեխաներին են ձերբակալելում Քրեական աշխարհում որպես «օրենքով գող» հայտնի Արտյոմ Ղազարյանը կալանավորվեց Մերկելը մեղադրել է Թուրքիային Ինտերպոլը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար Չիկագոյում հրաձգության շարքի հետեւանքով 6 մարդ է զոհվել Ռաֆայել Նադալն՝ աշխարհի առաջին ռակետ Արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 21-ի դրությամբ ԱՄՆ-ն և Հրվ. Կորեան զորավարժություններ են սկսում, որոնք Փհենյանը համարում է «Հս. Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստում» Լեւոն Արոնյանը ստացավ մրցանակը (տեսանյութ) Ջենթիլոնի․ Իտալիան իրեն ահաբեկչությունից պաշտպանված չի զգում Իսպանիան հրաժարվել է կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված գերմանաբնակ լրագրողին
Հարցում

Հովհաննիսյանը, Օհանյանը և Օսկանյանը միասին կպայքարեն իշխանության վերարտադրության դեմ

Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը միասին կպայքարեն Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր վերարտադրության դեմ:

«Ես ինձ թույլ կտամ ասել, որովհետև փոքրիշատե տեղյակ եմ: Ես գիտեմ, որ այո՛, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ են թե՛ Սեյրան Օհանյանը, և թե՛ Վարդան Օսկանյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

Նրա փոխանցմամբ՝ վերջին օրերին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընդդիմության միավորման շուրջ բանակցություններ են սկսել։ Սուսաննա Մուրադյանը չմանրամասնեց, թե ինչ այլ ուժերի ու գործիչների հետ են բանակցություններ տարվում, միայն շեշտեց, որ հիմնական բանակցությունները ընթանում են արտախորհրդարանական ընդդիմադիրների և խորհրդարանում գտնվող փոքրաթիվ ընդդիմության հետ․ - «Ժառանգությունը» նաև պատրաստ է որևէ այլ խելամիտ նախաձեռնության ինքը միավորվել, որպեսզի հատկապես հենց Սերժ Սարգսյանը չվերարտադրվի, նաև իր կուսակցությունը նորից հինգ տարի չմնա մեր երկրի ղեկին»»:

Մուրադյանի կարծիքով երկիրը հասել է ճգնաժամի շեմին, աճել է արտագաղթը, արտաքին պարտքը ուստի Սարգսյանի իշխանության մնալը վտանգավոր է և դա թույլ չտալու համար իրենք պատրաստ են մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և նույնն են ակնկալում նաև մյուս ընդդիմադիրներից։ Սուսաննա Մուրադյանի խոսքով արդեն սեպտեմբերին վարչության նիստում կամփոփեն բանակցությունների արդյունքները և միավորված ընդդիմությամբ կսկսեն փողոցային պայքարը:

Մուրադյանի խոսքով՝ բանակցությունները դրական ընթացքով են գնում։ Իրենց հաշվարկներով ժողովրդի 80 տոկոսից ավելին դժգոհ է իշխանություններից, ուստի պայքարելով հաջողության հասնելու մեծ շանսեր կան։ Նա նշեց, որ նախկին փողոցային պայքարներից, հանրահավաքներից փորձ են ձեռք բերել, նախկին սխալները չեն կրկնի։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ «Ժառանգություն» կուսակցությունը չունի նախկին վարկանիշը և ուժը՝ Մուրադյանը հայտարարեց, որ դրանք ընդամենը իշխանական լրատվամիջոցների պնդումներն են, որոնք փորձում են իրենց վարկաբեկել: - «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ «Ժառանգությունը» իսկապես չկան, դիակ են, վերացել են, գոյություն չունեն, ապա այդքան չէին խոսի այդ կուսակցության և նրա լիդերի մասին», - հավելեց նա:

«Ժառանգության» վարչության անդամը ասաց, որ անգամ եթե բանակցությունների արդյունքում իրենք միայնակ էլ մնան՝ մեկ է փողոցային պայքարից չեն հրաժարվի, քանի որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը հիմա ընդդիմադիրների միակ մտահոգությունը պետք է լինի։

azatutyun.am

website by Sargssyan