Ծիրանի արտահանումը 2016-ի համեմատ շուրջ 30 տոկոսով աճել է
Այս տարի օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.3 հազար տոննայի դիմաց: Այդ մասին հաղորդում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: