Էրդողանը Գերմանիայի մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ (Տեսանյութ)
Այս թեմայով
- Մարտի 31-ին կայանալիք ընտրություններն ինձ համար վերջինն են լինելու․ Էրդողան
- Էրդողանը հայտարարել է, որ կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման ջանքերը
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ: Էրդողանը դժգոհ է, որ Գերմանիան հրաժարվում է Թուրքիային հանձնել անցած տարվա պետական հեղաշրջման մեջ կասկածվող թուրք զինվորականներին եւ պաշտոնյաներին:
«Գերմանիան խրախուսում է ահաբեկչությունը, օգնում հանցագործներին,- ասել է Էրդողանը,- մենք Անկելա Մերկելին ուղարկել ենք ավելի քան չորս հազար գործ, բայց որեւէ պատասխան չենք ստացել»:
Գերմանական լրատվամիջոցների համաձայն, անցած տարվա հուլիսից Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել 400 մարդ՝ զինվորականներ, դիվանագետներ, դատավորներ,պետծառայողներ:
Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտում է նաեւ փաստը, որ այս տարվա փետրվարին Ստամբուլում բերման է ենթարկվել գերմանական Die Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը, որը ունի եւ Թուրքիայի եւ Գերմանիայի քաղաքացիություն: Լրագրողը մինչ օրս կալանքի տակ է:
Տեսանյութը՝ Եվրանյուզի
Top-News.am