Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ՌԴ կառավարությունը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցվել է Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հրաժարվել է Հայաստանի անդամակցության հարցում օգտագործել «սառեցում» հասկացությունը Փաշինյանը ո՞վ է, որ տարածք տա, մինչև Բաքվի հետ պայմանագիր չլինի, սահմանազատում չի սկսվի
Հարցում

Ջաբրայիլից մինչև Տավուշ, ազրայիլից մինչև թազի

Լուրերը, թե Տավուշում ռուս խաղաղապահներ են օրերս շրջել, այն էլ՝ մի քանի պիկապով, բնականաբար, տարածվեցին կայծակնային արագությամբ: Ավելին, այդ տեղեկություններն սկսեցին շրջանառվել այն սոուսով, որ Տավուշի մի շարք սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմի հետ ինչ-որ «ջի-փի-էս»-ային սահմանազատումներ են կատարվում կամ առնվազն, դրա նախապատրաստական աշխատանքներն են և նման բաներ: Ունենալով օտարահպատակ ու թուրքական շահերն սպասարկող նիկոլ փաշինի բեհեղզեբուղային «կառավարություն», ինչ աղետ ու զահրումար ասես, կարելի է սպասել:

Բայց այս պատերազմում նիկոլ փաշինի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի ՊՆ-ն շտապեց հերքել հիշյալ լուրերը, թե՝ նման բան չկա: Իրեն կոտորելով, ինչպես ասվում է՝ մի ոտք առաջ ընկած, հասարակության վրա հոխորտալով, վրա տվեց նաև նիկոլ փաշինի դավաճանական «իշխանության» ու հենց նիկոլի ևս մեկ ներկայացուցիչ՝ ի դեմս Տավուշի մարզպետի պաշտոնն զբաղեցնողի:

Այն, որ ՊՆ-ն հերքում տարածեց, արդեն իսկ շատ վատ նշան է: Հայ ժողովրդին 44 օր լկտիաբար խաբած ու մոլորեցրած ՊՆ-ի կողմից (հենց ՊՆ-ի, այսինքն՝ առկա օտարահպատակ կառավարությա՛ն գերատեսչության մասին է խոսքը, այլ ոչ թե մեր բանակի) տարածված ցանկացած պաշտոնական տեղեկություն, լուր, հերքում և այլն, հիշյալ ստախոսության հանգամանքի բերումով, ընկալվում է տրամագծորեն հակառակ իմաստով: Այսինքն, շատերը դա ընկալում են այսպես. եթե պաշտպանության նախարարությունը հերքում է, ուրեմն հաստատ իրենց հերքածի հակառակն է, ուրեմն՝ հաստատ մի բան կա...

Հատկանշական է նաև թուրքի նոքյար նիկոլ փաշինի ու նրա խմբոնի ներկայացուցիչների պահվածքը: Սրանք, հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, հայկական քաղաքական ու պետական գործիչների հետ կամ նրանց մասին խոսելիս կատաղի հրեշ ու ազրայիլ են դառնում, բայց վայրկենապես վերածվում են ծեծ կերած ու թրջված թազու, երբ բանը հասնում է իրենց գործատու ալիևի հոխորտանքներին ու վայրահաչին արձագանքելուն: Ալիևի դիմաց պոչները քամակների տակ են պահում, իսկ հայ տեսնելիս՝ ժանիքները մերկացրած գռմռում են: Դե, շնաբարո դուրսպրծուկներն էլ ինչպիսի՞ն են լինում:

Մեկ այլ հանգամանք, թերևս՝ երևույթ, որն ուշադրություն է գրավում և արժե արձանագրել:

Տեսեք, ասացիք՝ ՊՆ, վերջին «տարօրինակ պատերազմի» ընթացքում հանրային ուշադրության վայրիվերումներն աչքի առաջ եկան: Առաջին շաբաթվա ընթացքում ուշադրությունը Ջաբրայիլի վրա էր, հետո շատ սահուն, Ջաբրայիլը «մոռացվեց» ու սկսեցին խոսել Հադրութից: Հետո Հադրութի մասին, ասես կոճակի սեղմումով, հանրային կոլեկտիվ ուշադրությունը մոռացավ, սկսեցին խոսել Իշխանասարից, հետո արդեն Շուշիի շուրջ էին խոսակցությունները և ուշադրությունը: Հետո դա էլ մոռացվեց, ուշադրությունը Քարվաճառի ու Քաշաթաղի վառվող տներն էին ու հայության վայրիվերո գաղթը: Հետո այդ ամենը «մոռացվեց» և ուշադրության սևեռումը Սոթքի, ապա Սյունիքի վրա շեղվեց, հետո արդեն կոնկրետ Շուռնուխի, Որոտանի, հետո...

Հիմա էլ, փաստորեն Սյունիքը, Կապանն ու մնացածը «մոռացանք», կենտրոնանում ենք Տավուշի վրա, ասենք՝ Իջևանի կամ Բերդի տարածքների սահմանամերձ գյուղերի: Հետո, երևի Արարատի ու Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի վրա ենք շեղվելու՝ Տավուշը «մոռանալով»:

Հետո՞...

Ինչպես խոսակցականով է ասվում՝ «հետո, քեռի Պետո...»:

Ու այդպես, չորացած անտառում բռնկվող մի ծառից մյուսը վազող հրշեջների նման այսուայնկողմ ենք նետվելու, մինչև չհասկանանք, որ դա ոչինչ չի տալու, որ ամբողջ անտառն ու մարգագետինն էլ ներառյալ կորցնելու ենք, հրո ճարակ և շունուգելի փայ են դառնալու, որովհետև հրկիզիչ-հերոստրատին դրել ենք «անտառապետ» և շարունակում ենք նման մեկին հանդուրժել՝ չնայած բացահայտ տեսնում ենք, որ այդ հենց նա՛ է տարբեր կողմերից հրկիզում ծառերը, կրակի կողմից նա՛ է քամի անում, որտեղ կարող է՝ բենզին ու յուղ է լցնում...

Մարդակեր հրեշին ղեկավար են կարգել և ուզում են «լավ լինի»: Մեծն Ջիվանին կասեր՝ «խելքի աշեցեք»:

Արմեն Հակոբյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan