Այսօր՝ 11 ապրիլի 2021թ., 00:00
«Աշխարհի բոլոր ֆանատիկները միայն կործանել են, այնպես ինչպես Արցախն ու Հայաստանը կործանում է Նիկոլի ֆանատիզմը». Արտակ Զաքարյան Այդ ժամանակ պատահում է անսպասելին․ այն պահին, երբ այլևս ոչ մի լավ բանի հույս չունեի, գալիս է Նա և ասում՝ տե՛ս Իրանն առաջիկայում կընդգրկվի ազգային կիպտոարժույթների սեփականատերերի ակումբում Սաուդյան Արաբիան դավաճանության մեղադրանքով երեք զինծառայողի է մահապատժի ենթարկել Ինդոնեզիայի բնակիչը սխալմամբ կարող էր ամուսնանալ օտար հարսնացուի հետ Google Maps-ի պատճառով Ֆրանսիայի ոստիկանությունը կասեցրել է խմբավորման գործունեությունը, որը զենքի ապօրինի առեւտրով էր զբաղված. ԶԼՄ-ներ «Ռեալի» հաղթանակից հետո Կումանը լաց է եղել Մալթան պատրաստ է վճարել իր յուրաքանչյուր զբոսաշրջիկին մինչեւ 200 եվրո Օրվա հանդիպումների անոնս Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, կար եսասիրական նպատակ՝ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության»․ Էդգար Էլբակյան Ամերիկացի ինժեներները ստեղծել են լվացքի մեքենա ականջակալների համար Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով «Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին». Արմեն Բադալյան Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 2000 մարդ է մահացել. RT Ղրղզստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. եթե դրանք ընդունվեն, զգալիորեն ընդլայնվելու են երկրի նախագահի լիազորությունները Ռազմագերիների մասին այս իշխանությունների հայտարարությունները քաղաքական ցինիզմ են. Լարիսա Ալավերդյան Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է, որ «վատ է քնել գիշերը»՝ Անկարայում աթոռների հետ կապված միջադեպի պատճառով Պորտուգալիայի նախկին վարչապետը դատարանի առջեւ կկանգնի փողերի լվացման մեղադրանքով Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով. եղանակը Հայաստանում Գիտնականները բացատրել են տուբերկուլյոզի հատկապես վտանգավոր հարուցիչների առաջացումը Աֆղանստանում ձերբակալվել է «Իսլամական պետության» ստորաբաժանման ղեկավարը ԱՄԷ-ն տիեզերք կուղարկի արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացին Երվանդ Թարվերդյանը նոր կուսակցություն է ստեղծել. այն կմասնակցի ընտրություններին Ռոհանի. Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառն Իրաքից տարածվող բրիտանական շտամն է Արշակ Կորյանը փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակում Ռուսական «ՄիԳ -31»-ն ուղեկցել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռին Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ «Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց, թե ում հետ կհամագործակցեն Ռազմագերիների հարցի լուծումը շատ պարզ է. պետք է բոլոր տեսակի բանակցությունները դադարեն. Գեւորգ Դանիելյան Վենեսուելական ուժերը Կոլումբիայի հետ սահմանին մեքսիկական «Սինալոա» նարկոկարտելի անդամների են ձերբակալել Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ Smash խումբը հայտարարել է վերամիավորման մասին Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Մեգան Մարքլը հրաժարվել է մասնակցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը ՀՀ ՄԻՊ–ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը Ռամոսը Լա Լիգայում առաջին անգամ բաց կթողնի Սուպերկլասիկոն Գերմանիան Թուրքիային բարձր ռիսկային գոտի է հայտարարել COVID-19-ով վարակման տեսանկյունից Վրաստանի նախագահն առաջարկել է ատելության խոսքի արգելք սահմանել Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել Կրկին՝ կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա Երկրի խայտառակ կողմը Գերլարված իրավիճակ՝ ՀՔԾ-ում․ Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու Քավորը սրբություն է կամ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին Մտահոգիչ թվեր․ սրտի իշեմիկ հիվանդությունից և սրտամկանի ինֆարկտից միայն հունվարին մահացել է 1638 մարդ ՍԴ-ն հասավ Նաիրա Զոհրաբյանին Տպավորություններով «հարցում» են անցկացնում. Հանձնարարական «վերեւից» Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է Օրվա խաղերի անոնս Ադրբեջանցիները Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով Քննիչն անտեսել է ՍԴ որոշումը. նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Լսել եմ՝ կառավարությունը համաներում է շնորհում ժամանակին բանակից թռածներին։ Վատ չի...»․ Վարդան Բադալյան «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Պատերազմը պետք է տևեր ամենաշատը 2 շաբաթ Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է․ Ռոբերտ Քոչարյան ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, որովհետև այս հայրենադավ միմոսը ծաղրի առարկա է և ոչ մի կշիռ չունի միջազգային ասպարեզում Այս ընտրությունների նախաշեմին ես չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր. Միքայել Մինասյան Հեռացեք. Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները Աշխարհի հզորները միշտ կանգնել են հզորների կողքին Էրդողանն ու Ալիեւը այս ընտրություններին փող են տալու Փաշինյանին, նա էլ դա բաժանելու է. Բագրատյան Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԽ նախարարների կոմիտե Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է մեդիա ընկերությունները փակելու մասին կառավարության որոշման հոդվածը «Շիրակ» - «Ալաշկերտ» հանդպիպումը հետաձգվեց ԱՄՆ-ը Թուրքիային հայտնել է Սեւ ծովում ամերիկյան ռազմանավերի տեղակայման մասին ՄԱԿ-ում ապացույցներ է պահանջում, որ ԱՄԷ-ի ղեկավարի դուստրը ողջ է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը թողնում է պաշտոնը ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվում ՊՆ-ի ներսում Փաստորեն ճիշտ էին պնդումները, որ սրա նպատակը ՌԴ խաղաղապահ գործունեությունը թիրախավորելն է․ Գոհար Մելոյան Յուլյա Նաչալովայի դուստրը հաղթել է միջազգային վոկալային մրցույթում Զելենսկին գնում է Էրդողանի մոտ Շիրակի մարզում ծնողները պահանջում են, որ վարչապետը գնա այնտեղ հանդիպման․ Սոֆյա Հովսեփյան Հրայր Հովնանյանը անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում. Սերժ Սարգսյան Էդինբուրգի դուքսը վաստակել է սերունդների սերը. Բորիս Ջոնսոն Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո այսօր նվազել է ավելի քան 4,5 դրամով. Եվրոն էժանացել է 4 դրամով Մահացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար Հրայր Հովնանյանը Մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը Հերոսի հայրը հրաժարվել է վերցնել որդուն հետմահու շնորհված մեդալը (Լուսանկարներ) Ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը․ Ռուստամ Մուրադով
Հարցում

Բանակի ղեկավարությունը, ԳՇ պետը հանրությանը պետք է ներկայացնեին, որոնք են գլխավոր պատճառները. Սեյրան Օհանյան

ՊՆ ու Գլխավոր շտաբի հնարավոր միավորումն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, այն տարիներ առաջ առանձնացվել է՝ բանակը ՊՆ-ի քաղաքական ղեկավարի ազդեցության տիրույթից հեռու պահելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ և Արցախի ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարության կազմում փոփոխություններ կատարելու իշխանության նախաձեռնությանը: Ըստ Ս. Օհանյանի՝ զինվորական կառույցը արդյունավետ կարող է լինել, եթե գործի հրամանատարական ուղղահայացը, և այդ ուղղահայացով էլ Զինված ուժերը պետք է իր առջև դրված խնդիրը կատարի:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որպեսզի Գլխավոր շտաբը մտցնեն Պաշտպանության նախարարության կազմի մեջ:

Գործող Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը համարվում է գլխավոր շտաբի պետը, որը նշանակվում է 5 տարի ժամկետով։

Մեզ հետ զրույցում ՊՆ նախկին նախարարը հիշեցրեց, որ 2008-ին «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ առանձնացվել է զորային կառույց, որը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից.

«2008թ-ին քննարկում է եղել, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն է կատարվել՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Եթե քաղաքական թիմը գալիս է իշխանության, ապա ՊՆ նախարարը քաղաքական թիմի անդամ է և հավանականությունը մեծ է, որ քաղաքական թիմի անդամը պետք է Զինված ուժերը իր հայեցողությամբ ուղղորդի այս կամ այն գործընթացներում: Մենք առանձնացրել ենք զորային կառույցը, և զորային կառույցի ղեկավար նշանակվել է ԳՇ պետը, որպեսզի ինքը քաղաքականությունից զերծ մնա և ՊՆ նախարարի փոփոխությունների ժամանակ, ԳՇ պետը չփոխվի, քանի որ երբ երկուսն էլ միաժամանակ փոխվում են, վտանգի դեպքում երկու ղեկավարներն էլ կարող են ասել, որ նոր մարդիկ են և չեն տիրապետում իրողությանը »,-ասաց Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարն արձանագրում է, որ գործող իշխանությունը երկիրն ամբողջությամբ տանում է կործանման, և միակ լեգիտիմ կառույցը, որ մնացել է դա բանակն է, սակայն այն այսօր հարվածի տակ է.

«Կառավարություն իր առջև դրված խնդիրը չի կատարում, սահմանները անձեռնամխելի չեն, սահմանագծում համապատասխան պայմաններով չի իրականացվում, ԱԺ-ն և կառավարությունը չեն կարողացել պատերազմի ժամանակ պատշաճ մոբիլիզացիա կազմակերպել, Անվտանգության խորհուրդը լիարժեք չի գործում, պետք է ճիշտ գնահատականներ տրվեն այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակին: Արցախը հանձնվել է թշնամուն և, տեսնելով այս շարունակական ընթացքը, բանակի ղեկավարությունը, քանի որ իրենք պատասխանատու են մեր անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար, համապատասխան որոշումներ են կայացնում, որպեսզի այս ղեկավարությունը տարածքները մաս-մաս չհանձնի: Այսօր արդեն Ալիևը ասում է , որ ապաշրջափակված տնտեսական ճանապարհներն անցնելու են Ադրբեջանի պատմական տարածքով, ճիշտ է, ԱԳՆ-ից գնահատական տրվում է, բայց այդ գնահատականը պետք է շատ խիստ լինի, իսկ խիստ գնահատական կարող է տալ, այն իշխանությունը, որը չի պարտվել և կարող է դեմ առ դեմ կանգնել և խելացի կերպով բանակցել »,-ասաց Սեյրան Օհանյանը:

ՊՆ-ն նախկին նախարարի գնահատմամբ՝ Գլխավոր շտաբը և ՊՆ-ն միավորելու վտանգը կայանում է նրանում, որ ինչ հրաման տան, բանակը կատարելու է և սրանով իշխանությունը փորձում է բանակը ևս իրեն ենթարկեցնել.

« Ինչո ՞ վ ենք մենք համոզված, որ վաղը բանակը չի մասնակցելու քաղաքական գործընթացներին, մենք պետք է հասկանանք, այս իշխանությունների օրոք ամեն ինչ սպասելի է: Այս փոփոխությունները կատարվում են նրա համար, որպեսզի անվերապահորեն իրենց ենթարկեցնեն բոլոր ուժային կառույցները , բայց ուժով ոչինչ չի ստացվի, աշխատանքով է պետք վստահություն ձեռք բերել: Այսօրվա կառավարության հիմնական պարտականությունը կայանում է նրանում, որ ոչ թե ժամերով լայվ մտնեն և զբաղվեն հանրահավաքներով, այլ զբաղվեն տնտեսությամբ: Եթե խոսում ենք անվտանգության մասին, յուրաքանչյուր երկիր բաղկացած է՝ տարածք, բնակչություն և տնտեսություն: Տարածքը մաս-մաս հանձնվում է, բնակչությունը պառակտված է և տնտեսությունը շատ վատ վիճակում է այսօր: Յուրաքանչյուր երկրի ռազմական ներուժի կարևոր մաս է կազմում տնտեսությունը, բանակը՝ զորահավաքային ռեսուրսով և ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկու ուղղությամբ էլ դոմինանտ է տնտեսությունը և փոխանակ տնտեսությամբ զբաղվեն, չգիտեմ՝ ինչով են զբաղված:

Թող վերցնեն մեր Սահմանադրության 11-րդ կետը, որտեղ նշված է ՀՀ տնտեսական կարգը ինչումն է կայանում և դրանով համապատասխան քաղաքականություն մշակեն։ Փորձը ցույց է տալիս, որ նրանք ի վիճակի չեն, չեն հասկանում։ Առ այսօր ոնց, որ իրենք իրենց ընդդիմությունը լինեն»,-ասաց ՊՆ նախկին նախարարը ։
Մեր դիտարկմանը՝ թե այսօր ,ըստ էության, ձևավորվել է երկու բևեռ՝ զինված ուժեր և իշխանություն,որի հրաժարականը պահանջում է զինված ուժերը, Սեյրան Օհանյանն արձագանքեց.

«Գոյություն ունի ընդդիմություն, որը ժողովրդի հետ միասին պահանջում է հրաժարականը ։ Այստեղ խնդիրն անհատի մեջ չէ, այլ իշխանական համակարգի։ Անհատը կարող է սխալվել, իսկ համակարգում ինչո՞ւ ուղղություն ցույց չեն տվել, խորհուրդ չեն տվել, չեն աջակցել։ Այս իշխանությունները հանգիստ պետք է թողեն գնան։

Գոյություն ունի մյուս ընդդիմությունը, դա Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունն է, որովհետև իր գործը թողած զբաղվում է հանրահավաքներով, ոչինչ չի անում և պետությունը տանում է դեպի անկում։ Բանակն իր տեսակետն արտահայտել է։ Լավ կլիներ, որ բանակի ղեկավարությունը, ԳՇ պետը նաև հանրությանը ներկայացնեին, որոնք են գլխավոր պատճառները»,-ասաց զրուցակիցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եւ բարձրաստիճան զինվորականները հայտարարեցին, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»,- հայտարարել են զինվորականները:

Ս.Օհանյանի դիտարկմամբ՝ չկա երկիր, որ նման իրավիճակում իշխանությունները չփոխվեն։ Պետք է գան ավելի գրագետ, ավելի լուրջ բանակցային ներուժ ունեցող մարդիկ, որոնք կարող են մեր երկիրը թե ներսում համախմբել և թե դրսում։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի օրերս հայտարարել էր, որ եթե 30 տարի բանակ կառուցեինք, ոչ թե զբաղվեինք այլ բաներով, չէինք պարտվի, ՊՆ նախկին նախարարը հակադարձեց, որ եթե հայկական բանակ չունենայինք,ապա այս տարիների ընթացքում չէինք կարող մեր սահմանները պահել անձեռնամխելի, մեր և Արցախի տարածքային ամբողջականությանը տեր լինել և հաղթել Ապրիլյան պատերազմում և 2020-ի հուլիսյան գործողությունների ժամանակ։

«Մեր զինվորների, հրամանատարների, զորամասային օղակի հերոսությունների շնորհիվ մենք գոնե մեր արժանապատվությունն ինչ-որ չափով չպահեինք, եթե խոսքը գնում է սպառազինության հագեցվածության մասին, առաջին ազատամարտը միշտ ուժերի ոչ նորմալ հավասարակշռության շրջանակում ենք մարտական գործողություններ ծավալել։ Մենք ունենք միջազգային պրակտիկա Վիետնամի պատերազմը, Իսրայելի օրինակը, Եմենի այսօրվա օրինակը, եթե վերցնում ու հանձնվում ենք, իհարկե այդպես կլինի, բայց պետք է տրամադրված լինենք հավաքական կամքը գործադրել և մարտական գործողություններ վարել, ապա կարող ենք մարտական գործողությունները վարել։ Ընդ որում` պետք է ասեմ, որ ես չորս տարուց ավել է Պաշտպանության նախարար չեմ և 2016-ի սպառազինության և ռազմական տեխնիկայի ծրագրում փոփոխություններ էինք մտցրել և բավականին մեծ քանակությամբ և՛ անօդաչու թռչող սարքեր, և՛ ավիացիա, և՛ հակաօդային պաշտպանություն և նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ էինք նախատեսել գնելու, ընդ որում ասեմ հետևյալը այս պատերազմում հետախուզական անօդաչու թռչող սարքերը մեր ժամանակահատվածում, այսինքն` Սերժ Սարգսյանի ժամանակ սկսվել է և իմ ժամանակ ինչ-որ մի աստիճանի հասել է։ Պատրաստած անօդաչու թռչող սարքերն են օգտագործել մի քիչ ավելացրել են։

Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն դաշտը պահպանվել է մեր կողմից 2015-ին և ես ինքս այնտեղ հակաօդային պաշտպանության հրամանատարական կետում մեկ-երկու անգամ եղել եմ, որտեղից ցանկացած թռած անօդաչու թռչող սարքն այդ ռադիոլոկացիոն համակարգը հայտնաբերել է։ Այսինքն` ինչ չենք հասցրել, պետք է հարց տանք այս չորս տարիների ընթացքում ինչո՞ւ չեն հասցրել։ Էլ չեմ խոսում առաջին գծի կահավորումը։ Իմ ժամանակ ամենաշատ ինժեներական աշխատանքներն են կատարվել առաջին գծում »,-ասաց Սեյրան Օհանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan