Այսօր՝ 11 ապրիլի 2021թ., 00:00
Անկեղծ պատասխանի եմ սպասում Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Աշխարհի բոլոր ֆանատիկները միայն կործանել են, այնպես ինչպես Արցախն ու Հայաստանը կործանում է Նիկոլի ֆանատիզմը». Արտակ Զաքարյան Այդ ժամանակ պատահում է անսպասելին․ այն պահին, երբ այլևս ոչ մի լավ բանի հույս չունեի, գալիս է Նա և ասում՝ տե՛ս Իրանն առաջիկայում կընդգրկվի ազգային կիպտոարժույթների սեփականատերերի ակումբում Սաուդյան Արաբիան դավաճանության մեղադրանքով երեք զինծառայողի է մահապատժի ենթարկել Ինդոնեզիայի բնակիչը սխալմամբ կարող էր ամուսնանալ օտար հարսնացուի հետ Google Maps-ի պատճառով Ֆրանսիայի ոստիկանությունը կասեցրել է խմբավորման գործունեությունը, որը զենքի ապօրինի առեւտրով էր զբաղված. ԶԼՄ-ներ «Ռեալի» հաղթանակից հետո Կումանը լաց է եղել Մալթան պատրաստ է վճարել իր յուրաքանչյուր զբոսաշրջիկին մինչեւ 200 եվրո Օրվա հանդիպումների անոնս Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, կար եսասիրական նպատակ՝ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության»․ Էդգար Էլբակյան Ամերիկացի ինժեներները ստեղծել են լվացքի մեքենա ականջակալների համար Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով «Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին». Արմեն Բադալյան Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 2000 մարդ է մահացել. RT Ղրղզստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. եթե դրանք ընդունվեն, զգալիորեն ընդլայնվելու են երկրի նախագահի լիազորությունները Ռազմագերիների մասին այս իշխանությունների հայտարարությունները քաղաքական ցինիզմ են. Լարիսա Ալավերդյան Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է, որ «վատ է քնել գիշերը»՝ Անկարայում աթոռների հետ կապված միջադեպի պատճառով Պորտուգալիայի նախկին վարչապետը դատարանի առջեւ կկանգնի փողերի լվացման մեղադրանքով Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով. եղանակը Հայաստանում Գիտնականները բացատրել են տուբերկուլյոզի հատկապես վտանգավոր հարուցիչների առաջացումը Աֆղանստանում ձերբակալվել է «Իսլամական պետության» ստորաբաժանման ղեկավարը ԱՄԷ-ն տիեզերք կուղարկի արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացին Երվանդ Թարվերդյանը նոր կուսակցություն է ստեղծել. այն կմասնակցի ընտրություններին Ռոհանի. Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառն Իրաքից տարածվող բրիտանական շտամն է Արշակ Կորյանը փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակում Ռուսական «ՄիԳ -31»-ն ուղեկցել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռին Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ «Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց, թե ում հետ կհամագործակցեն Ռազմագերիների հարցի լուծումը շատ պարզ է. պետք է բոլոր տեսակի բանակցությունները դադարեն. Գեւորգ Դանիելյան Վենեսուելական ուժերը Կոլումբիայի հետ սահմանին մեքսիկական «Սինալոա» նարկոկարտելի անդամների են ձերբակալել Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ Smash խումբը հայտարարել է վերամիավորման մասին Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Մեգան Մարքլը հրաժարվել է մասնակցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը ՀՀ ՄԻՊ–ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը Ռամոսը Լա Լիգայում առաջին անգամ բաց կթողնի Սուպերկլասիկոն Գերմանիան Թուրքիային բարձր ռիսկային գոտի է հայտարարել COVID-19-ով վարակման տեսանկյունից Վրաստանի նախագահն առաջարկել է ատելության խոսքի արգելք սահմանել Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել Կրկին՝ կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա Երկրի խայտառակ կողմը Գերլարված իրավիճակ՝ ՀՔԾ-ում․ Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու Քավորը սրբություն է կամ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին Մտահոգիչ թվեր․ սրտի իշեմիկ հիվանդությունից և սրտամկանի ինֆարկտից միայն հունվարին մահացել է 1638 մարդ ՍԴ-ն հասավ Նաիրա Զոհրաբյանին Տպավորություններով «հարցում» են անցկացնում. Հանձնարարական «վերեւից» Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է Օրվա խաղերի անոնս Ադրբեջանցիները Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով Քննիչն անտեսել է ՍԴ որոշումը. նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Լսել եմ՝ կառավարությունը համաներում է շնորհում ժամանակին բանակից թռածներին։ Վատ չի...»․ Վարդան Բադալյան «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Պատերազմը պետք է տևեր ամենաշատը 2 շաբաթ Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է․ Ռոբերտ Քոչարյան ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, որովհետև այս հայրենադավ միմոսը ծաղրի առարկա է և ոչ մի կշիռ չունի միջազգային ասպարեզում Այս ընտրությունների նախաշեմին ես չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր. Միքայել Մինասյան Հեռացեք. Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները Աշխարհի հզորները միշտ կանգնել են հզորների կողքին Էրդողանն ու Ալիեւը այս ընտրություններին փող են տալու Փաշինյանին, նա էլ դա բաժանելու է. Բագրատյան Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԽ նախարարների կոմիտե Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է մեդիա ընկերությունները փակելու մասին կառավարության որոշման հոդվածը «Շիրակ» - «Ալաշկերտ» հանդպիպումը հետաձգվեց ԱՄՆ-ը Թուրքիային հայտնել է Սեւ ծովում ամերիկյան ռազմանավերի տեղակայման մասին ՄԱԿ-ում ապացույցներ է պահանջում, որ ԱՄԷ-ի ղեկավարի դուստրը ողջ է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը թողնում է պաշտոնը ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվում ՊՆ-ի ներսում Փաստորեն ճիշտ էին պնդումները, որ սրա նպատակը ՌԴ խաղաղապահ գործունեությունը թիրախավորելն է․ Գոհար Մելոյան Յուլյա Նաչալովայի դուստրը հաղթել է միջազգային վոկալային մրցույթում Զելենսկին գնում է Էրդողանի մոտ Շիրակի մարզում ծնողները պահանջում են, որ վարչապետը գնա այնտեղ հանդիպման․ Սոֆյա Հովսեփյան Հրայր Հովնանյանը անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում. Սերժ Սարգսյան Էդինբուրգի դուքսը վաստակել է սերունդների սերը. Բորիս Ջոնսոն Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո այսօր նվազել է ավելի քան 4,5 դրամով. Եվրոն էժանացել է 4 դրամով Մահացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար Հրայր Հովնանյանը Մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը
Հարցում

Հեռախոսազրույցում խնդրահարույց դետալների դեպքում Փաշինյանը գործընթաց կսկսեր Ս. Սարգսյանի և Օ.Գասպարյանի դեմ. Աբրահամյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և ՀՀ-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի մասին տեղեկատվության շրջանառումը ներքաղաքական զարգացումների համատեքստում ակտիվ քննարկումների առարկա է դարձել, ապա փորձենք այն դիտարկել մի քանի տեսանկյունից։ Նախ արձանագրենք, որ հեռախոսազրույցը որպես փաստ շահագրգիռ կողմերը ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են, ինչն արդեն իսկ վերլուծության առիթ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ենթադրենք Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը բաց կապով հեռախոսազրույց են ունեցել։ Հասկանալի է չէ՞, որ նրանց որևէ մեկը միամիտ չէ և չէր կարող այնպիսի տեղեկատվություն փոխանակվեր, ինչը նրանցից որևէ մեկի համար քրեորեն պատժելի արարք կդիտվեր։

Կարծում եմ՝ նրանց երկուսի համար էլ բաց կապով խոսելու խնդիրը ոչ թե ՀՀ ԱԱԾ-ի հնարավոր գաղտնալսումն է, այլ այն երկրների հատուկ ծառայությունների, որոնց համար այդ տեղեկատվության տիրապետելը կարող է մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր առաջացնել։

Երկրորդ, անկախ այն հանգամանքից, թե ներկայիս իշխանությունն ինչպիսի վերաբերմունք ունի նախագահներ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և հակառակը, պատերազմական օրերին կամ նրանից հետո, ԶՈՒ ԳՇ պետի զրույցը հեռախոսով, հանդիպման միջոցով կամ մեկ այլ ձևով, թեկուզ, միջնորդավորված բնական գործընթաց եմ համարում։

Արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ովքեր անկախությունից ի վեր կարևորագույն պաշտոններ են զբաղեցրել Արցախում և Հայաստանում, արժեքավոր խորհուրդներ տալու, հուշելու իրավունք չունեն։

Ավելին՝ նրանք որպես նախագահներ պաշտոնավարման ավարտից հետո էլ պետք է իրենց հնարավորությունների և ռեսուրսների շրջանակներում աջակցեն Հայաստանին ու Արցախին։

Նույնը վերաբերվում է նաև Արցախի նախագահներին և պատահական չէր, որ պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպեցին՝ մի կողմ դրեցին իրենց հակասություններն ու իրենց ծառայությունները առաջարկեցին օրվա իշխանություններին՝ հանուն Հայաստանի և Արցախի։

Եթե այդ հեռախոսային խոսակցության բովանդակությանը Նիկոլ Փաշինյանը վաղուց տիրապետում է, այսինքն՝ ԱԱԾ-ն գաղտնալսել և նրան է փոխանցել, ապա դրանում խնդրահարույց դետալների նվազագույն չափաքանակի առկայության դեպքում, Փաշինյանը վաղուց կօգտագործեր առիթը և իրավական գործընթաց կսկսեր Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի դեմ։

Իսկ ինչու է՞ այդ դեպքում ժամանակին լռել Նիկոլ Փաշինյանը՝ Օնիկ Գասպարյանի դեմ որպես կոմպրոմատ պահելո՞ւ, թե՞ վախենում է Հրայր Թովմասյանի գրիչի հայտնի պատմության մեջ ընկնել՝ վերջնական հեղինակազրկվել։

Մի խոսքով, կրկնում եմ՝ Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան հեռախոսազրույցն առ այս պահը ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել է, սակայն եթե դա տեղի է ունեցել, ես դրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում։

Որևէ կերպ խնդիր չեմ համարում, եթե նույնիսկ Օնիկ Գասպարյանի ու Սերժ Սարգսյանի զրույցը պետական մասշտաբի հարցի չի վերաբերվել, այլ բխել է զուտ մարդկային շփումներից և հարաբերություններից։

Իսկ դա առիթ չէ մարդուն զրպարտելու, դավաճան անվանելու, առավել ևս՝ պաշտոնից հեռացնելու համար։

Ամոթ է, մի քիչ տղամարդ եղեք»,- գրել է Աբրահամյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan