Այսօր՝ 11 ապրիլի 2021թ., 00:00
Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Աշխարհի բոլոր ֆանատիկները միայն կործանել են, այնպես ինչպես Արցախն ու Հայաստանը կործանում է Նիկոլի ֆանատիզմը». Արտակ Զաքարյան Այդ ժամանակ պատահում է անսպասելին․ այն պահին, երբ այլևս ոչ մի լավ բանի հույս չունեի, գալիս է Նա և ասում՝ տե՛ս Իրանն առաջիկայում կընդգրկվի ազգային կիպտոարժույթների սեփականատերերի ակումբում Սաուդյան Արաբիան դավաճանության մեղադրանքով երեք զինծառայողի է մահապատժի ենթարկել Ինդոնեզիայի բնակիչը սխալմամբ կարող էր ամուսնանալ օտար հարսնացուի հետ Google Maps-ի պատճառով Ֆրանսիայի ոստիկանությունը կասեցրել է խմբավորման գործունեությունը, որը զենքի ապօրինի առեւտրով էր զբաղված. ԶԼՄ-ներ «Ռեալի» հաղթանակից հետո Կումանը լաց է եղել Մալթան պատրաստ է վճարել իր յուրաքանչյուր զբոսաշրջիկին մինչեւ 200 եվրո Օրվա հանդիպումների անոնս Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, կար եսասիրական նպատակ՝ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության»․ Էդգար Էլբակյան Ամերիկացի ինժեներները ստեղծել են լվացքի մեքենա ականջակալների համար Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով «Մուրադովը քաղաքական ապտակ հասցրեց վարչապետին». Արմեն Բադալյան Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 2000 մարդ է մահացել. RT Ղրղզստանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն. եթե դրանք ընդունվեն, զգալիորեն ընդլայնվելու են երկրի նախագահի լիազորությունները Ռազմագերիների մասին այս իշխանությունների հայտարարությունները քաղաքական ցինիզմ են. Լարիսա Ալավերդյան Կառավարությունը ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից. Արման Թաթոյան Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է, որ «վատ է քնել գիշերը»՝ Անկարայում աթոռների հետ կապված միջադեպի պատճառով Պորտուգալիայի նախկին վարչապետը դատարանի առջեւ կկանգնի փողերի լվացման մեղադրանքով Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով. եղանակը Հայաստանում Գիտնականները բացատրել են տուբերկուլյոզի հատկապես վտանգավոր հարուցիչների առաջացումը Աֆղանստանում ձերբակալվել է «Իսլամական պետության» ստորաբաժանման ղեկավարը ԱՄԷ-ն տիեզերք կուղարկի արաբական աշխարհի առաջին կին տիեզերագնացին Երվանդ Թարվերդյանը նոր կուսակցություն է ստեղծել. այն կմասնակցի ընտրություններին Ռոհանի. Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի պատճառն Իրաքից տարածվող բրիտանական շտամն է Արշակ Կորյանը փոխարինման դուրս եկավ ավելացված ժամանակում Ռուսական «ՄիԳ -31»-ն ուղեկցել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռին Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ «Հնարավոր է, որ մասնակցենք ընտրություններին». Արա Զոհրաբյանը նշեց, թե ում հետ կհամագործակցեն Ռազմագերիների հարցի լուծումը շատ պարզ է. պետք է բոլոր տեսակի բանակցությունները դադարեն. Գեւորգ Դանիելյան Վենեսուելական ուժերը Կոլումբիայի հետ սահմանին մեքսիկական «Սինալոա» նարկոկարտելի անդամների են ձերբակալել Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ Smash խումբը հայտարարել է վերամիավորման մասին Ճապոնիայի հարավ-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Մեգան Մարքլը հրաժարվել է մասնակցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը ՀՀ ՄԻՊ–ը Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ քննարկել է ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանության հարցերը Ռամոսը Լա Լիգայում առաջին անգամ բաց կթողնի Սուպերկլասիկոն Գերմանիան Թուրքիային բարձր ռիսկային գոտի է հայտարարել COVID-19-ով վարակման տեսանկյունից Վրաստանի նախագահն առաջարկել է ատելության խոսքի արգելք սահմանել Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել Կրկին՝ կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա Երկրի խայտառակ կողմը Գերլարված իրավիճակ՝ ՀՔԾ-ում․ Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու Քավորը սրբություն է կամ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին Մտահոգիչ թվեր․ սրտի իշեմիկ հիվանդությունից և սրտամկանի ինֆարկտից միայն հունվարին մահացել է 1638 մարդ ՍԴ-ն հասավ Նաիրա Զոհրաբյանին Տպավորություններով «հարցում» են անցկացնում. Հանձնարարական «վերեւից» Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է Օրվա խաղերի անոնս Ադրբեջանցիները Google Maps-ի քարտեզներում Երևանի փողոցները անվանափոխում են իրենց բանակի հերոսների անունով Քննիչն անտեսել է ՍԴ որոշումը. նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Լսել եմ՝ կառավարությունը համաներում է շնորհում ժամանակին բանակից թռածներին։ Վատ չի...»․ Վարդան Բադալյան «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Պատերազմը պետք է տևեր ամենաշատը 2 շաբաթ Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է․ Ռոբերտ Քոչարյան ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, որովհետև այս հայրենադավ միմոսը ծաղրի առարկա է և ոչ մի կշիռ չունի միջազգային ասպարեզում Այս ընտրությունների նախաշեմին ես չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր. Միքայել Մինասյան Հեռացեք. Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները Աշխարհի հզորները միշտ կանգնել են հզորների կողքին Էրդողանն ու Ալիեւը այս ընտրություններին փող են տալու Փաշինյանին, նա էլ դա բաժանելու է. Բագրատյան Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԽ նախարարների կոմիտե Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է մեդիա ընկերությունները փակելու մասին կառավարության որոշման հոդվածը «Շիրակ» - «Ալաշկերտ» հանդպիպումը հետաձգվեց ԱՄՆ-ը Թուրքիային հայտնել է Սեւ ծովում ամերիկյան ռազմանավերի տեղակայման մասին ՄԱԿ-ում ապացույցներ է պահանջում, որ ԱՄԷ-ի ղեկավարի դուստրը ողջ է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը թողնում է պաշտոնը ՊՆ աշխատակիցները քնել են աթոռներին նստած․ ինչ է կատարվում ՊՆ-ի ներսում Փաստորեն ճիշտ էին պնդումները, որ սրա նպատակը ՌԴ խաղաղապահ գործունեությունը թիրախավորելն է․ Գոհար Մելոյան Յուլյա Նաչալովայի դուստրը հաղթել է միջազգային վոկալային մրցույթում Զելենսկին գնում է Էրդողանի մոտ Շիրակի մարզում ծնողները պահանջում են, որ վարչապետը գնա այնտեղ հանդիպման․ Սոֆյա Հովսեփյան Հրայր Հովնանյանը անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում. Սերժ Սարգսյան Էդինբուրգի դուքսը վաստակել է սերունդների սերը. Բորիս Ջոնսոն Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո այսօր նվազել է ավելի քան 4,5 դրամով. Եվրոն էժանացել է 4 դրամով Մահացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար Հրայր Հովնանյանը Մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը Հերոսի հայրը հրաժարվել է վերցնել որդուն հետմահու շնորհված մեդալը (Լուսանկարներ)
Հարցում

ՀՀ նախագահը դեռ 1 օր ունի՝ ԳՇ պետին ազատելու առաջարկը ՍԴ ուղարկելու, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Եթե այդ 1 օրն էլ անցնի և նախագահը չուղարկի, Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, մանրամասնելով օրենքի ընթացակարգերը, նշեց, որ անկախ նրանից՝ ՀՀ նախագահը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ՍԴ ուղարկե՞լ է, թե՞ ոչ, ԳՇ պետին աշխատանքից ազատելու ընթացակարգի վրա դա չի ազդում։

«Այդ օրենքը ոչ մի առնչություն չունի վարչապետի միջնորդության հետ։ Այդ օրենքի ընթացքը, ճակատագիրը առկա վեճի հետ որևէ առնչություն չունի։ Վարչապետի առարկությունները ետ ուղարկելուց հետո նախագահը 3 օր ժամկետ ունի և եթե 3 օրվա ժամկետում չդիմի ՍԴ, ԳՇ պետը կհամարվի ազատված։ Ինչպես ինքն է ասում՝ «չեմ ստորագրում», դա հեքիաթ է, որովհետև էլ ոչ մեկը չի հարցնելու՝ ստորագրո՞ւմ ես, թե՞ ոչ, իրավունքի ուժով՝ վարչապետի միջնորդությունը ուժի մեջ է մտնում, ԳՇ պետը համարվում է աշխատանքից ազատված»,-ասաց սահմանադրագետը։

Նա, սակայն, չցանկացավ մեղավորության կանխավարկածով մոտենալ, քանի որ եռօրյա ժամկետին դեռ 1 օր կա՝ չորեքշաբթի օրն է լրանում, և դեռ աղոտ հույս է պահում, որ չորեքշաբթի նախագահը դիմի Սահմանադրական դատարան վարչապետի միջնորդության սահմանադրականության հարցով։

Մինչդեռ, մյուս օրենքը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», որը նախագահն այսօր է ուղարկել ՍԴ, վերաբերում է պաշտոնից ազատման հիմքերին։ Թեև ՀՀ նախագահի հայտարարության մեջ գրված չէ, թե օրենքի ո՞ր դրույթի սահմանադրականությունը պետք է քննի ՍԴ-ն, բայց կա կարծիք, որ խոսքը 2018թ-ին կատարված լրացման մասին է, որը սահմանում է. «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ»։

Վարդան Այվազյանը նշում է, որ օրենքով սահմանված որևէ հիմք հիմա չկա, որով վարչապետը կարող էր ազատել ԳՇ պետին։

«Իսկ այդ անհեթեթությունը, որ բարձրագույն հրամանատարական կազմին կարելի է առանց հիմքի ազատել, այդ օրենքի փոփոխությամբ բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնները դարձրել են քաղաքական պաշտոն»,-մեկնաբանեց նա։

Տեսականորեն, եթե անգամ ՍԴ-ն մի քանի ամիս հետո այս լրացումը հակասահմանադրական ճանաչի և որոշի, որ վարչապետն առանց օրենքում նշված հիմքերի չէր կարող ազատել ԳՇ պետին, գնացքն արդեն գնացած կլինի։

Իրավագետ Սիրանույշ Սահակյանը նշեց, որ եթե անգամ նշված օրենքը հակասահմանադրական ճանաչվի՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու ակտը վերանայման ենթակա չի լինի, քանի որ վարչական ակտ է, այսինքն, Օնիկ Գասպարյանը, միևնույն է, չի վերականգնվի պաշտոնում։

«Սա տվել է բացարձակ հայեցողություն և բարձրագույն հրամանատարական կազմը պաշտպանված չէ կամայական որոշումներից»,-նշեց Սիրանույշ Սահակյանը։

Վարդան Այվազյանը ևս վստահ է, որ դա կլինի ժամանակավրեպ, դա չի օգնի, որ ԳՇ պետին աշխատանքից չազատեն։

«Եթե հիմա ազատեցին, ձերբակալեցին, գլուխը կերան, ի՞նչ իմաստ ունի։ Սա աչքին թոզ փչելու բան է»,-ասաց նա։

Այսպիսով, վարչապետը, նախագահի առարկությունները ստանալուց հետո կա՛մ պետք է նախագահի առարկությունները հաշվի առներ՝ վերացներ իր նշած հիմքերը, կա՛մ նորից պնդեր։ Հիմա վարչապետը նորից պնդել է ԳՇ պետին ազատելու առաջարկը՝ նախագահի առարկությունները հաշվի չի առել։ Նորից պնդելու դեպքում նախագահը կա՛մ պիտի դիմի ՍԴ, կա՛մ համաձայնի վարչապետի հետ։ Այսինքն, եթե չդիմի ՍԴ, ցանկացած գործողություն կամ անգործություն նշանակելու է, որ վարչապետի հետ նա համաձայն է և, իրավունքի ուժով, ուժի մեջ է մտնելու վարչապետի առաջարկությունը ԳՇ պետին ազատելու մասին։

Դեռ մեկ օր կա․ սպասենք, որ ՀՀ նախագահը ԳՇ պետին ազատելու վարչապետի առաջարկը ևս կուղարկի Սահմանադրական դատարան։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan