Եթե Փաշինյանը սիրված վարչապետ է, ապա ումից է պաշտպանվում և ինչու է պատերազմից հետո գրեթե տանկին հավասար 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա գնել
Պատերազմից առաջ և հետո Փաշինյանի համար առաջնային է իր և իր ընտանիքի անվտանգությունը, ընդ որում, շատ դեպքերում անվտանգության այդ խնդիրները չափազանցվում էին: Այս մասին ասել է Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին:
Նրա խոսքով, օրինակ, թիկնապահով ծառայողական մեքենա էր տրվում իր դստեր կամ կնոջ համար, ՊՊԾ-ում անվտանգության նոր ստորաբաժանում էր ստեղծվում, որը պետք է զբաղվեր միայն Աննա Հակոբյանի անվտանգությամբ:
«Փաշինյանի համար շռայլության և պետական միջոցների վատնման համար երբեք բարիեր չի եղել: Պատերազմից հետո տպավորություն էր, որ խելամիտ իշխանությունը, որի պատճառով անգամ եղել է պարտություն, պետք է փորձի մի փոքր զուսպ լինել և հանրությանը չգրգռել իր շռայլ ծախսերով, ստացած պարգևավճարներով, անհոգ, ցոփ ու շվայթ կյանքով: Բայց Փաշինյանն այդ դեպքը չէ: Նիկոլ Փաշինյանն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո իր համար գերխնդիր է համարում վայելքները, լավ ապրելը, ի վերջո մի կյանք է ապրում և ուզում է պետության հաշվին լավագույն վայելքները զգալ»,- ասաց Բորիս Մուրազին:
Նրա խոսքով՝ դեռ 2019 թվականին իրենք պարզել էին, որ Նիկոլ Փաշինյանը գնել է նոր ծառայողական մեքենա, զրահապատ, Mercedes Benz S class, որն այդ բրենդի ամենաթանկարժեք մեքենան է, արժե 540 հազար դոլար:
«Մեր հրապարակումից հետո պարզվեց, որ մեկ զրահապատ մեքենայի փոխարեն գնվել է 2 զրահապատ մեքենա նույն մոդելի և նույն արժողությամբ: Ի դեպ, նշվում էր, որ երկրորդ մեքենան գնվել է կնոջ համար, որպես ծառայողական մեքենա և ընդհանուր առմամբ ծախսվել է 1 մլն 80 հազար դոլար: Այս մեքենան մեկ տարի առաջ սրահից էր գնվել և պետք է դեռ ծառայեր, բայց Փաշինյանը պատերազմից հետո որոշել է, որ իր անվտանգության համար ավելի մեծ ու զրահապատ մեքենա է անհրաժեշտ: Այստեղ հարց է առաջանում, եթե ինքը սիրված վարչապետ է, ապա ումից է պաշտպանվում և ինչու է գրեթե տանկին հավասար 320 հազար դոլարով նոր զրահապատ մեքենա գնել»,- ասաց Բորիս Մուրազին
Մանրամասները՝ տեսանյութում: