Թուրքիան անցել է բացահայտ հարձակման
Էրդողանի, Չավուշօղլուի բացահայտ աջակցությունը նիկոլին, վերջինիս այցը Արմեն Սարգսյանի տուն, ինչպես նաեւ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու ցանկությունը, վարչախմբի մարտի 1-ին կազմակերպած խայտառակ երթն ու հանրահավաքը Հայաստանի դեմ Թուրքիայի իրականացվող գործողության վառ վկայություններն են:
Թուրքիան անհանգստացած է համաժողովրդական շարժման ծավալներով, անհանգստացած է, որ կարող է կորցնել նիկոլի նման վարչապետին եւ բացահայտ անցել է գրոհի: Ի դեպ, փետրվարի 23-ին, ռուսաստանյան բանակի օրն արած փաշինյանի հայտարարությունը Իսկանդերի մասին, եւս այդ գրոհի մի մասն էր: Թուրքերն այս կերպ ցանկացան փորձարկել Ռուսաստանի զգոնությունը:
Իսկ այսօր նիկոլապաշտ դերասան սոս ջանիբեկյանի գրառումը, թե Թուրքիան եւ Ադրբեջանը վերջապես ուզում են քաղաքակիրթ ղեկավարով քաղաքակիրթ հարեւաններ ունենալ, վկայում է, որ Թուրքիան այլեւս չի թաքցնում, թե ինչ է ուզում եւ ում վրա է հենվում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am