«Կանգնում եմ բանակի կողքին». Սիրուշո
Այս թեմայով
- Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
- Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
- «Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
- Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:
Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե´ երկրին, թե´ աշխարհին:
Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, բնականաբար, կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ յուրաքանչյուրս կանցնենք մեր բնականոն կյանքին ու ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով:
Հուսով եմ, որ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք: