ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը ծառայողներին հրահանգել է աշխատանքի գալ քաղաքացիական հագուստով և մասնակցել Փաշինյանի հանրահավաք-երթին
AntiFake.am-ի խմբագրություն ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ իշխանության կողմից մարտիմեկյան հանրահավաք-երթը մարդաշատ դարձնելու նպատակով վարչական ռեսուրսը գործի դնելու հերթական դեպքի վերաբերյալ։
Աղբյուրը տեղեկացրել է, որ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն այս անգամ ևս հրահանգել է փրկարար ծառայողներին քաղաքացիական հագուստով ներկայանալ աշխատանքի և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաք-երթին։ Անհամաձայններին անուղղակիորեն սպառնացել են ազատել աշխատանքից։
Նշենք, որ Վրեժ Գաբրիելյանն իր պաշտոնը ստանձնել է Փաշինյանի կառավարության օրոք և ջանք ու եռանդ չի խնայում ծառայելու նրան։ Նույն կերպ Գաբրիելյանը ստիպել էր ԱԻ նախարարության աշխատակիցներին քաղաքացիական հագուստով մասնակցել դեպի Եռաբլուր Փաշինյանի խայտառակ երթին։ Անձամբ Գաբրիելյանը նույնպես ներկա է եղել՝ քաղաքացիական հագուստով։