Շիրակի մարզպետի վրա Փաշինյանի հանրահավաքին 2000 մարդու տանելու պարտականություն է դրվել. այս ժամին մարզպետարանում թեժ եռուզեռ է (տեսանյութ)
Շիրակի մարզպետի վրա Փաշինյանի հանրահավաքին 2000 մարդու տանելու պարտականություն է դրվել. այս ժամին մարզպետարանում թեժ եռուզեռ է
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի բաժնի պետերի, գյուղապետերի վրա նվազագույնը 50 հոգու իրենց հետ Երևան տանելու պահանջ է ներկայացրել:
Ավելին, Շիրակի մարզի բոլոր 160 դպրոցների տնօրեններին ասել են՝ իրենք ներառյալ նվազագույնը 10 հոգի մարդ պետք է տանեն հանրահավաքի:
Մեքենաները խորհուրդ են տվել կայանել մետրոների մոտ և մետրոյով հասնել հրապարակ:
Իսկ մարզից ընտրված բոլոր պատգամավորներին հանձնարարված է 100 մարդ տանել վաղը Հանրապետության Հրապարակ։