Հրատապ. Արցախի ԱԻՆ-ում և ոստիկանությունում այս պահին N1 պատրաստության վիճակ է հայտարարվել
Արցախի ԱԻՆ-ում և ոստիկանությունում այս պահին N1 պատրաստության վիճակ է հայտարարվել։ Աշխատակիցներին հանձնարարվել է քաղաքացիական հագուստով ներկայանալ աշխատավայր, որպեսզի վաղ առավոտյան բերեն Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Այս պահին աշխատակիցները փակված են Ներքին գործերի նախարարության շենքում:
Ավելի վաղ Mediaport-ը հայտնել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20.000 դրամ և տրասնպորտ է հատկացնում Արցախից Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդիկ բերելու համար։
Այս պահին Մարտակերտից մարդ բերելու գործընթացը համակարգում է Արցախի նախագահի մերձավոր Ալեքսեյ Բալայանը։